Շաբաթ, 21 Դեկ 24, 20:05

Բոլոր մարդիկ էլ ուզում են ապրել լեռան գագաթին, չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է: Գարսիա Մարկես

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 2-րդ 2-ից
  • «
  • 1
  • 2
Այլ թեմաներ - Աֆորիզմներ
HovhannesԱմսաթիվ: Շաբաթ, 06 Հոկտ 12, 13:39 | Հաղորդագրություն # 16
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն


Կցված նյութեր: 4255079.jpg (157.7 Kb) · 7448142.jpg (29.2 Kb)


Հաղորդագրությունը խմբագրել է Hovhannes - Շաբաթ, 06 Հոկտ 12, 13:41





 
demetraԱմսաթիվ: Չորեքշաբթի, 10 Հոկտ 12, 21:40 | Հաղորդագրություն # 17
Գեներալիսիմուս
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 9
Նվերներ: 33
Վարկանիշ: 5

օֆլայն
 Յուրաքանչյուր մարդու բնորոշ է երեք բնավորություն` այն, որը նրան վերագրում են, այն, որն ինքն է իրեն վերագրում, և վերջապես այն, ինչ կա իրականում: Վ.Հյուգո
 Ես հաճախ ստիպված եմ եղել զղջալ իմ ասածների համար, սակայն ոչ մի անգամ չեմ ափսոսացել նրա համար, որ լռել եմ: Պուբլիլիոս Սիրոս
 Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց: Վասիլի Սուխոմլինսկի
 Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Գյոթե
 Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Լառոշֆուկո
 Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք: Ջոն Մորլի
 Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է: Գյոթե
 Ով հավատում է անմահությանը, նա ևս անմահ չէ: Բյոռնե
 Ծառերի խրատները նման են ձմեռային արևին. նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում: Վովենարգ
 Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է: Արթուր Գրաֆ
 Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է: Ուիլսոն Միզներ
 Կինը պետք է երևա այնքան խելացի, որ իր հիմարությունը հանդիսանա հաճելի անակնկալ: Կարլ Կրաուս
 Ազատությունը գիտակցված անհրաժեշտությունն է: Ֆրիդրիխ Էնգելս
 Կինը ընտանիքի փրկությունն է կամ կործանումը: Անրի Ամիել
 Հաղթանակն այն չէ, որ երբեք գետին չընկնես, այլ այն, որ գետին ընկնելուց հետո, դարձյալ ոտքի կանգնես: Մահաթմա Գանդի
 Ավելի զորավոր հաղթություն է տանում նա, ով կարողացել է ինքն իրեն հաղթել: Հենրի Բիչեր
 Կյանքի իմաստը երջանկությունն է, իսկ երջանկությունը` կյանքի իմաստը չկորցնելն է....
 Որախությու´ն պատճառիր ուրիշներին, և դու կտեսնես, որ ուրախությունը ուրախացնում է......
 Ինչպես մարդու մարմինը, այդպես էլ շունչն ու հոգին սնվելու կարիք ունեն......
 Երբեմն լռությունը բառերից վեր է..
 Տառապանք չտեսած հոգին երջանկությունից ոչինչ չի հասկանա…
 Մարդու էությունը արտահայտվում է իր ապրած կյանքով..
 Անցյալը հատուցված է, ներկան չքանում է, եղե´ք գալիքում: Գաստոն դը Լևիս





 
AEԱմսաթիվ: Ուրբաթ, 09 Նոյ 12, 17:42 | Հաղորդագրություն # 18
Խումբ: Հյուրեր






Թույլ է այն բիզնեսը, որը չի ստեղծում ոչինչ, բացի փողից: Հենրի Ֆորդ

Այսօրվա անհնարինը հնարավոր կդառնա վաղը: Ցիոլկովսկի

Ցանկանում ես խելացի պատասխան ստանալ, հարցրու խելացի: Գյոթե

Ձախողելու շատ ուղիներ կան, հաջողելու` միայն մեկը: Արիստոտել

Իմաստությունն անվերջ է: Լև Տոլստոյ





 
ArmEcoԱմսաթիվ: Երկուշաբթի, 12 Նոյ 12, 12:12 | Հաղորդագրություն # 19
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Ցանկանում ենք, որ ուրիշները թերություններ չունենան, իսկ մենք մեր տկարություններն ուղղելու եռանդն անգամ չունենք: Կամենում ենք, որ ուրիշները խստությամբ հանդիմանվեն, իսկ մենք թեթև կշտամբանքն անգամ լսել չենք ուզում: Ուրիշների ազատությունը տհաճ է մեզ, բայց պայմանով, որ մեզ չմերժվի ոչինչ: Թովմա Գեմբացի _good




 
armeco-87Ամսաթիվ: Չորեքշաբթի, 14 Նոյ 12, 12:41 | Հաղորդագրություն # 20
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 60
Նվերներ: 4
Վարկանիշ: 0

օֆլայն
Ով չի սիրում սկզբից, թող հույս չունենա առաջ շարժվելու։ Զեյմե

Հնարավոր է ամեն բան վտանգի ենթարկել, եթե կորցնելու ոչինչ չունես։ Լեյա

Սրամտություններից ու քմահաճություններից պետք է օգտվել նույնքան զգուշորեն, որքան այն ամենից, ինչ ընդունակ է ժանգոտվելու։ Լիխտենբերգ

Եթե հայելու մեջ կապիկ է նայում, այնտեղից չի կարող առաքյալ երևալ։ Լիխտենբերգ

Քաղցին բառերով չես հաղթի։ Մենանդրոս

Մեջբերումները պիտի օգտագործել միայն այն ժամանակ, երբ իրոք առանց ուրիշի հեղինակության գործը գլուխ չի գալիս։ Շոպենհաուեր

Քսուք է ստանում այն անիվը, որը բոլորից բարձր է ճռռում։ Հենրի Շոու

Ուշ է ջրհոր փորել, երբ կոկորդդ բոլորովին չորացել է ծարավից։ Պլավտոս

Ով ուզում է ուտել ընկույզի միջուկը, պետք է ճեղքի նրա կճեպը։ Պլավտոս

Կարկատանը պիտի ծակին համապատասխան լինի։ Ջեֆերսոն

Երբեք մի մոռացեք, թե ինչ ասաց ձեզ մարդ զայրույթի պահին: Եթե նա մեղադրեց ձեզ ինչ-որ բանում, ձեզ լավ ստուգեք։ Բիչեր

Ուզում ես դուր գալ փոքր մարդկանց` եղիր ինքդ փոքր։ Բյոռնե

Եթե դու ուզում ես, որ ոչ ոք չիմանա քո որևէ արարքի մասին, երբեք այն մի կատարիր։ Էմերսոն

Ոչինչ այնպես չի շռայլվում, ինչպես խորհուրդները։ Լառոշֆուկո

Շտապ գործի մեջ մի հապաղիր, իսկ անշտապի մեջ մի աճպարիր։ Մենանդրոս

Երբեք մի մոռացիր քեզ մատուցած ծառայության մասին, բայց շուտով մոռացիր նրա մասին, որը դու ես մատուցել։ Պուբլիլիոս Սիրոս..

Կարող ես հաճախ ներել ուրիշներին, բայց ինքդ քեզ` երբեք։ Պուբլիլիոս Սիրոս

Տխմարին կամ սիրահարվածին լավ խորհուրդ տալ` նույնն է, թե փորձել պահել քամին վանդակում կամ ջուրը` մաղում։ Ռյուքերտ

Ստամոքսը խրատներ չի լսում։ Սենեկա Կրտսեր

Կարիք չկա անելու այն, ինչն արդեն արված է։ Տերենտիոս

Մենք խորհուրդներ ենք տալիս դույլերով, իսկ դրանք ընդունում` կաթիլներով։ Օլջեր

Ամենադժվարը` ինքն իրեն ճանաչելն է, ամենահեշտը` ուրիշներին խորհուրդներ տալը։ Ֆալես


Patience is the key element to success. Bill Gates




 
ՀՅՈւՐԱմսաթիվ: Չորեքշաբթի, 14 Նոյ 12, 13:31 | Հաղորդագրություն # 21
Խումբ: Հյուրեր






«Ես ամիսներով և տարիներով մտածում էի ու մտածում… Իննսունինն անգամ արդյունքը սխալ դուրս եկավ, բայց ահա 100-րդին ես հաջողվեցի…»: Ալբերտ Էյնշտեյն _good




 
ԿոլյաԱմսաթիվ: Երկուշաբթի, 26 Նոյ 12, 15:23 | Հաղորդագրություն # 22
Խումբ: Հյուրեր






Ոչ ամեն ինչ, ինչը կարելի է հաշվել, կարևոր է, և ոչ ամեն ինչ, ինչը կարևոր է, կարելի է հաշվել: Ա. Էյնշտեյն




 
ԱնիԱմսաթիվ: Ուրբաթ, 21 Դեկ 12, 14:23 | Հաղորդագրություն # 23
Խումբ: Հյուրեր






Իրականությունը պատրանք է, որը ստեղծում ես դու ինքդ: Վադիմ Զելանդ

Այն ամենը, ինչ դուք ցանկանում եք, գտնվում է Ձեր վախերի շղարշից այն կողմ: Ջեք Քենֆիլդ

Իրատես եղեք: Պահանջեք անկարելին: Էռնեստո Չե Գևարա

Ապագայում չկա ոչ մի երջանկություն: Այն կամ այստեղ և հիմա է, կամ կյանքի այլ "գծի" վրա: Հենց այդ "գիծն" էլ անհրաժեշտ է փնտրել: Վադիմ Զելանդ

Ցանկացած կարևորություն, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, մտացածին է: Մենք բոլորս էլ, մեծ հաշվով, ոչ մի նշանակություն չունենք այս աշխարհում: Վադիմ Զելանդ





 
ԱրմինկաԱմսաթիվ: Կիրակի, 12 Մայ 13, 21:25 | Հաղորդագրություն # 24
Խումբ: Հյուրեր






happy Աֆորիզմներ մայրերի մասին. Գարեգին Նժդեհ

Տկարության ու կեղծիքի դեմ պայքարի մեջ հայ երիտասարդը պետք է իր կողքին ունենա հայրենակրոն մայր:

Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը:

Մայրերը պետք է հովազներ ծնեն, այլ` ոչ թե կատու:

Բնությունը կնոջ ձեռքով է գրում տղամարդկանց սրտի մեջ: Ահա թե ինչու հայ կինը հայրենասիրության տաճարի սրբազան կրակը անշեջ պահողն է:

Հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի:

Նրա շուրթերին չպետք է պակասեն ժաննադարկյան խոսքերը. "Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի լքեք կռվադաշտը, մի դասալքեք":

Իրենց զավակներով պիտի ճանաչել ու գնահատել կանանց:

Ամեն ինչ՝ սեր, հարգանք, ակնածանք, հայրենասեր մորը:

Հաղթում են այն ժողովուրդները, որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված ախտին:

Հաճախ վիրավոր, բայց հոգեպես անպարտելի ժողովուրդներն են միայն հաղթում պատմության մեջ:

Միայն կնոջ միջոցով կարելի է հոգեփոխել ընտանիքը և դրա միջոցով հայրենիքը:

Գարշում եմ այն հայրենասերներից, որ հայերեն չեն խոսում… այլախոս հայրենասեր, անհեթեթություն: Ավելի լավ է համր լինել:

Ոչ իմաստասերներ, ոչ թագավորներ կանչեցեք օգնություն հայրենիքին, այլ մայրական ազդեցությունը:





 
AnahitkaԱմսաթիվ: Կիրակի, 12 Մայ 13, 21:25 | Հաղորդագրություն # 25
Սերժանտ
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 26
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում:

Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի:

Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար:

Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն:

Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:

Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:

Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից:

Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:

Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ:

Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում:

Նա ով կարծում է, թե կարող է ապրել առանց ուրիշների, շատ սխալվում է, իսկ նա ով կարծում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն, սխալվում է ավելի:

Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է:

Գովեստներն օգտակար են թեկուզ նրանով, որ գործնականորեն ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները:

Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը

Ավելի լավ է քիչ հասկանալ, քան հասկանալ ոչ ճիշտ:

Չկա այնպիսի մարդ, որը չամաչի սիրած լինելու համար, երբ արդեն դադարել է սիրել:

Տաղանդը բաղկացած է մեկ երրորդ բնազդից, մեկ երրորդ հիշողությունից ու մեկ երրորդ կամքից:

Ամենից շատ ներողամտություն ցուցաբերում է նա, ով իր հանդեպ ոչ մի ներողամտություն չի պահանջում:

Մենք միշտ սիրում ենք նրանց, ովքեր հիանում են մեզանով, բայց միշտ չէ, որ սիրում ենք նրանց, որոնք մեզ են հիացնում:

Վստահությունն արիություն է, հավատարմությունը` զորություն:

Մենք սիրով ներում ենք մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ հետ առնչություն չունեն:

Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին:

Ով ոչնչի մասին չի հարցնում, նա ոչինչ չի սովորի:

Անսահման արհամարհանքը արհամարհվողի մեջ առաջացնում է սեփական մեծության զգացողություն:





 
sedaartakԱմսաթիվ: Երկուշաբթի, 16 Սեպ 13, 19:32 | Հաղորդագրություն # 26
Շարքային
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 3
Նվերներ: 0
Վարկանիշ: 0

օֆլայն
Կյանքը հետ պտտվող անիվ է. գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ...

Կյանքը վարդի նման է. նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է, իսկ փուշն` իրականություն: ( Արիստոտել)

Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են: (Վ. Հյուգո)

Սերը նման է կարմրուկին` որքան ավելի ուշ է գալիս այնքան ավելի վտանգավոր է: (Դ.Ջերորդ)

Սերը ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի, և նրա ամենաուժեղ հավածները հաճելի են: (Մ.Վ.Լոմոնոսով)

Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում: (Վ.Շեքսպիր)

Սերը ամենագեղեցիկ և ամենասքանչելի զգացւմն է, իր բոլոր դրսևորումներով, երջանիկ է իրավամբ այն մարդը, ով հասկանում, գիտակցում և կարողանում է ապրել սերն իր ողջ բովանդակությամբ ու իմաստով!!!
---------------------------------------------
Կյանք, դու աստծո առեղծվածային կատակ Երազանք դու դարձար մահկանացու նպատակ Ինչու փորձության ես ենթարկում անդադար Եվ խոցում ծով հոգիս դալկահար Ինչու անսպասելի ես երջանկացնում Ու սրտումս մի նոր հույս արթնացնում Ինչու ես այդքան ցավ տալիս Ու փոխարենն արցունքներ ուզում Ինչու ես տալիս այն... Ինչ ինքս չեմ ցանկացել Ինչու ես խլում այն... Ինչ ինքս եմ ունեցել Ինչու ես պատկանում մարդկային արարածին Բայց ենթարկվում ես հավերժ արարվածին Ինչու ես դու որպես հրաշք ստեղծվել Ու ինչպես հրաշք մի ակնթարթ տևել Կյանք,ինչու ես դու ինձ այսպիսին դարձրել Միթե Աստված հենց այսպես է ցանկացել...
---------------------------------------------
Անցնող օրերը ջրի կաթիլի պես նման են…

Ոչխարների համար հեշտ է, մտածելու բան չունեն:

Կյանքնել հենց նրանով է հայտնի, որ երազները կարող են իրականություն դառնալ

Եթե ես երբևէ ես գիրք գրեմ, ամեն էջում նոր հերոս կունենամ, որպեսզի ընթերցողները ստիպվաց չլինեն հիշել, թե ում ինչպես են կոչում..

Այս կըանքում մի մեծ ճշմարտություն կա՝ անկախ նրանից՝ ով ես դու և ինչ ես անում, եթե իսկապես մի բան ցանկանում ես, հասնում ես դրան, քանի որ այդ ցանկությունը հղացվել է Տիեզերքի հոգում: Եվ հենց դա է մարդու կոչումը երկեի վրա…

Եթե ես քո առասպելի մի մասն եմ, ապա դու մի օր կվրադառնաս ինձ մոտ:

Սերը պահանջում է լինել նրա կողքին՝ ում սիրում ես…

Նա, ով խառնվում է ուրւշի առասպելին, երբեք էլ չի հասնում իր սեփականին:

Այն, ինչ գոյություն ունի աշխարհի տակ ու նրա վրա, մշտապես փոփոխվում է, քանի որ հենց ինքը՝ երկիրն էլ կենդանի արարած է և նույնպես հոգի ունի: Մենք բոլորս էլ այդ հոգու մասնիկներն ենք և հաճախ չեք հասկանում, որ նա միշտ գործում է հոգուտ մեջ…
---------------------------------------------
Քայլում էի փողոցով, հանկարծ նկատեցի ճերմակ ծերունու... Նա երկար նայեց աչքերիս, հայացքով կարծես թափանցեց հոգուս մեջ, դիպավ իմ նուրբ լարերին ու կամացուկ շշնջաց. -Բարեւ, ես ապրում եմ քո մեջ, ես եմ քո սիրտը, քո խղճի ձայնը, քո հպարտությունը, քո պատիվը: Հետեւիր ինձ եւ քեզ ցույց կտամ երջանկությունը, կպատմեմ թե ինչ է սերը, դու կհավատաս հրաշքներին: Լսելով ծերունուն զբոսնեցի նրա հետ տեսնելով բազմաթիվ հրաշքներ: Երկար զբոսնելուց հետո հանդիպեցի իմ սիրած աղջկան,իմ սիրուն եւ նայելով ծերունուն բղավեցի. -Վերացրու՛ պատիվը, վերացրու՛ հպարտությունը, նրանք ինձ պատնեշ են հանդիսանում դեպի իմ սերը,դեպի իմ երջանկությունը, դեպի կյանքս.....
---------------------------------------------
Մի օր կվերանա, ամենը կվերանա թռչունների տեսքով, այնպես ինչպես արեւի շողերը, որոնք բեկվում են, ցրվում անօդ տարածությունում եւ այդ ամենից մեծ հաճույքով կնայեմ մարդկանց, կտեսնեմ թե ինչպես է նրանց մեջից դուրս գալիս սեւ թռչունների մի մեծ բազմություն, որոնք չարիքներն են եւ վերջում կնայեմ երկինք կտեսնեմ թե ինչպես է ամբողջ երկինքը տարածված չարիքով, որոնք թռչուններն են, ու այդժամ ձեռքս կբարձրացնեմ վեր եւ հաջողություն կմաղթեմ չարին եւ միայն այդ ժամանակ ես կվերանամ,ձեռքիցս սկսաց կցրվեն հազարավոր թռչուններ մի մասը սեւ,մի մասը սպիտակ:
---------------------------------------------
Մոռացված երազներ չեն լինում,ուղղակի լինում են երազնր,որոնք շատ երազելիս կարծես փակվել են մի մութ սենյակում, եւ որտեղ երազանքի վրա մի մեծ փոշի է նստել, եւ որը պետք է մաքրել,մաքրել մինչեւ իրականանալը...

Մի վայրկյան անգամ մի՛ դադարիր վստահել քեզ,քանզի եւ ոչ մեկ չի ծնվում գիտնական,չի ծնվում հանճար:Հիշի՛ր,Այնշտայնել էր անխոս եւ միայն մեծ կամքը օգնեց նրան դառնալու խոսող:

Յուրաքանչյուր ճանապարհ չէ , որ հարթ է,յուրաքանչյուր ճանապարհ չէ,որ վերջում լույս ունի, յուրաքանչյուր ճանապարհին չէ,որ հրաշքներ են լինում, դու՛ պետք է դարձնես այն հարթ, լուսավոր եւ հրաշքներով լի:

Երբեմն մարդկանց ատելը ավելի հեշտ է, քան ընդունել, որ դու սխալ ես:

Ես գերադասում եմ մեռնել առյուծի խժռոցից,քան մարդկային ձեռքերից,որովհետեւ առյուծը չի սպանում սպանելու համար,այլ սպանում է ապրելու համար, ի տարբերություն մարդու:

Ստեղծագորիր անելանելի վիճակում,երբ քեզ թվում է թե հույս չկա, որովհետեւ այդ ժամանակ ամենանկեղծ խոսքերնեն ծնվում եւ միտքն է քեզ թելադրում, այլ ոչ թե դու մտքին

Առաջին սերը նման է ծխախոտի, նրանից բաժանվել գրեթե չի լինում, իսկ բաժանվելուց էլ արդեն մեծ հետքեր է ունենում:





 
AnahitkaԱմսաթիվ: Երեքշաբթի, 17 Սեպ 13, 12:53 | Հաղորդագրություն # 27
Սերժանտ
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 26
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
Ջորջ Բեռնարդ Շոու

Աշխարհը կառավարում են հասակ առած երիտասարդները։/Ջորջ Բեռնարդ Շոու

Թագավորներ չեն ծնվում, այդպսիսիք դառնում են համընդհանուր մոլորության հետևանքով /

Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու մարդկանց մեծամասնությունը վախենում է դրանից: Բ. Շոու

Նրա համար, ով ոչինչ չգիտի, բայց կարծում է, թե գիտի ամեն ինչ, քաղաքական կարիերան ապահովված է:/Բեռնարդ Շոու

Ազատությունը պատասխանատվություն է: Ահա թե ինչու բոլորն այդպես վախենում են նրանից:/Բ.Շոու

Ստախոսի պատիժն այն չէ, որ նրան այլևս ոչ ոք չի հավատա, այլ այն, որ նա այլևս չկարողանա ոչ մեկին հավատալ:/Բ.Շոու

Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Հենրի Շոու

Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:/Հենրի Շոու

Ինչքան ավելի բարակ է սառույցը,այդքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել,թե արդյոք այն կդիմանա.. /Բ.Շոու

Տխմարի լեզուն դաշույնից վտանգավոր է… /Բ.Շոու

Անվստահելիությունը տխմարի իմաստությունն …Բ.Շոու

Կյանքը չի դադարում զվարճալի լինելուց, երբ մենք մահանում ենք, և չի դադարում լուրջ լինելուց, երբ մենք ծիծաղում ենք/Բ.Շոու

Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ../Բ.Շոու

Մարդուն կարելի է իշխել միայն իր հավատքի միջոցով, ոչ թե ձեր /Բ.Շոու

Գիշերը Ծերերին հանգստություն է բերում,երիտասարդներին ՝ հույս /Բ.Շոու

Ավելացված է (17.09.2013, 12:53)
---------------------------------------------
Բավական է ինքդ քեզ համարես ստրուկ և դու կլինես այդպիսին /Ալեն

Լուրջ գործերում մարդիկ իրենց դրսևորում են իբրև այնպիսիք, ինչպիսին նրանց վայել է լինել, մանրուքներում՝ այնպիսիք, ինչպիսիք նրանք կան:/Ն. Շամֆոր

Մարդուն պետք է գնահատել ըստ նրա տալու կարողության.նրա գիտելիքները չեն կարող որոշել նրա մարդկային տեսակը:/Ա.Էնշտեյն

Քեզ վրա կարգիր հարյուր ուսուցիչ:Նրանք անզոր դուրս կգան,եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել ու պահանջել /Վ.Սոխոմլինսկի

Մարդը չպիտի էնքան քաղցր լինի որ կուլ տան,չպիտի էնքան դառը լինի որ թքեն /Հրանտ Մաթևոսյան

Դուք ոչ ոքի պետք չեք եթե բացի արտաքին գեղեցկությունից ուրիշ ոչինչ չունեք /Ջոնի Դեփ

Մարդու բնավորությունը ճանաչելի է դառնում, երբ նա ղեկավար է դառնում: /Մարիա Ռեմարկ

Ինքնասպանը նման է այն շախմատիստին,որը քայլ անելու փոխարեն շուռ է տալիս խաղատախտակը…Մինչդեռ այդ խաղը կարող էր հաղթանակ բերել նրան /Ֆրանկլ

Եթե մարդիկ փորձում են ցածրացնլ ձեզ նշանակում է դուք նրանցից բարձր եք

Բավական է մեծաբանել թե ինչպիսին պետք է լինի մարդը,ժամանակն է մարդ լինել /Մարկոս Ավրելիոս

Մեզ դուր են գալիս այն մարդիկ,ովքեր համարձակորեն մեր դեմքին ասում են այն ինչ մտածում են:Բայց միայն եթե նրանք մտածում են այնպես ինչպես մենք/Մարկ Տվեն

Մարդիկ խելացի բառեր են սովորել և հիմա դժվար է դարձել տարբերել հիմարներին

Մենք կբարձրանանք ավելի բարձր մակարդակի երբ վերաբերվենք մարդկանց ավելի լավ քան նրանք մեզ

Ուսանելու մեջ՝ ծույլ ենք ,իսկ ուսուցանելւ մեջ ՝ջանադիր,

Կարդալու մեջ՝ թույլ,բայց փիլիսոփայելու ՝ միշտ պատրաստ /Սարգիս Շնորհալի

Մարդկանց մեջ հեղինակություն ձեռք բերելու ճիշտ միջոցը նրանց օգտակար լինելն է: Էբներ Էշենբախ

Մենք ավելի շատ հավատում ենք աչքերին, քան ականջներին: Լիվիոս

Մարդուն վստահելի դարձնելու միակ միջոցը նրան վստահելն է: Թոմաս

Սովորաբար մենք ատում ենք նրանց ու արհամարել չենք կարող …

Քո գործերի ձախողման պատճառը լոկ մեկն է,որ չունես դու հազար երես,ընդհամենը մեկ է ՝ քո իսկականը /Պարույր Սևակ

Ինչ հիասքանչ էակ է մարդը,եթե նա իրոք մարդ է /Մենանդրոս

Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի,իսկ ուժեղները ստեղծում են այն /Մ.Գորկի

Իմաստունը գնահատում է բոլորին,որովհետև բոլորի մեջ նկատում է լավը /Մորազես

Եթե դու չունես սեփական կարծիք,ուրիշի ձեռքին կդառնաս գործիք /Արամայիս Սահակյան

Առաջ ես մտածում էի որ մարդն,այլևս չի լացում երբ մեծանում է,բայց պարզվեց,որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել հասկանալով,թե ինչ է կատարվում աշխարհում /Վիլյամ Սարոյան




 
  • Էջ 2-րդ 2-ից
  • «
  • 1
  • 2
Որոնել: