Շաբաթ, 21 Դեկ 24, 19:56

Ցանկացած ցանկություն տրվում է մեզ դրա իրականացման համար անհրաժեշտ ուժերով հանդերձ: Ռիչարդ Բախ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Տղամարդ և կին
ADMIN-SԱմսաթիվ: Շաբաթ, 11 Հուն 11, 10:27 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն

Տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ... Մաձինի

Տղամարդը մեծ է երկրի վրա և դարերում, սակայն նրա մեծության ամեն մի հատիկը աճել է կնոջից... Ուիթմեն

Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա... Հերդեր

Սիրող կնոջ սիրտը ոսկե տաճար է, որում երբեմն կավե կուռք է թագավորում... Լիմեյրակ

Տղամարդը հաճույք է ստանում այն երջանկությունից, որը վայելում է, կինը` երջանկությունից, որը շնորհում է... Լակլո

Այն տղամարդը, որը սիրո մասին խելոք է խոսում, այնքան էլ սիրահարված չէ... Ժորժ Սանդ

Տղամարդը ներում ու մոռանում է, կինը ներում է` միայն այդքանը... Ժերֆո

Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարելու... Բալզակ

Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը... Գյոթե

Կցված նյութեր: 0260262.jpg (6.4 Kb)


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ADMIN-SԱմսաթիվ: Երեքշաբթի, 14 Հուն 11, 11:45 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
- Խելոք կնոջը փնտրեք նրան հարգող տղամարդու կողքին:

- Կինը վրիժառու է եղածի համար, տղամարդը` չեղածի:

- Տղամարդկանց հիմնական զբաղմունքը որսն է, կնոջ զբաղմունքը` իրեն որսողին ընտրելը:

- Թերարժեքությամբ տառապող տղամարդը դառնում է խորամանկ բռնակալ:

- Սիրող կինը չի կարող սթափ գնահատել սիրած մարդու հետ իրական հարաբերությունների իմաստն ու նշանակությունը:

- Կինը տղամարդուն ընդունում է խելքով, գնահատում առնական գեղեցկությամբ և ուժով. տղամարդը կնոջն ընդունում է կանացի գեղեցկության ուժով, գնահատում` խելքով:

- Անհեթեթության ընդունակ է սիրող կինը և իր թերարժեքությունը գիտակցող տղամարդը:

- Կնոջ ամենաշքեղ զարդը ամուսինն է:

- Տղամարդը փչանում է անկամությունից, կինը` անտերությունից:

- Անկիրթ կնոջը չի հանդուրժում նույնիսկ անկիրթ տղամարդը:

- Տհաճ տղամարդու սերը կնոջ համար վիրավորական է, տհաճ կնոջ սերը տղամարդու համար՝ ծիծաղելի:

- Սիրուց ծնված ստեղծագործությունը նույնքան հանճարեղ է, որքան սիրով պահված կինը:


ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 24 Սեպ 11, 13:04 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Տղամարդու էությունը Սերն է՝ Գերիմաստության կերպարանքով,

Կնոջ էությունը Գերիմաստությունն է՝ Սիրո կերպարանքով:

Տղամարդը Սեր է Իմաստության, Կինը՝ Իմաստություն Սիրո մեջ:

Էլիֆաս Լևի





 
ԱրտակԱմսաթիվ: Երեքշաբթի, 24 Հուլ 12, 11:48 | Հաղորդագրություն # 4
Խումբ: Հյուրեր






Կնոջ արժանիքների չափանիշը կարող է լինել այն տղամարդը, որին նա սիրում է: Վ. Գ. Բելինսկի love
Երկու բան է անհրաժեշտ տղամարդուն` վտանգ և խաղ: Դրա համար էլ նա ձգտում է կնոջը, որպես ամենավտանգավոր խաղալիքի: Ֆ. Նիցշե





 
ArmEcoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 01 Օգս 12, 12:36 | Հաղորդագրություն # 5
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Մեզ հազվադեպ է կապում կանանց հետ այն, ինչով նա մեզ գրավել է։ Քոլինզ

Կնոջը երբեք չի կարելի զինաթափել հաճոյախոսությամբ, տղամարդուն միշտ կարելի է։ Ուայլդ

Տղամարդիկ ոչ միշտ են սիրում նրան, ում գնահատում են, կանայք գնահատում են միայն նրան, ում սիրում են։ Սանյալ Դյուբե

Եթե տղամարդն ու կինը անվերջ գժտվում են, երկուսից մեկը` կամ նրանք պաշտում են միմյանց, կամ չեն կարող միմյանց տանել։ Կաբալյերո

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում։ Հիպել





 
ArmEcoԱմսաթիվ: Ուրբաթ, 28 Սեպ 12, 18:00 | Հաղորդագրություն # 6
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն


Կցված նյութեր: 9370593.jpg (35.6 Kb) · 6687299.jpg (37.1 Kb)





 
ArmEcoԱմսաթիվ: Հինգշաբթի, 01 Նոյ 12, 15:26 | Հաղորդագրություն # 7
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Կին՝ դա մեծ խոսք է: Նրանում օրիորդի անաղարտություն է, նրանում ընկերուհու ինքնազոհություն է, նրանում մոր սխրագործություն է: Ն.Ա. Նեկրասով

Ոչ մի մարդ իսկական կյանքով չի ապրել, եթե նա չի մաքրվել կնոջ սիրով, ամրապնդվել նրա արիությամբ և ղեկավարվել նրա համեստ դատողականությամբ: Ջ. Ռեսկին

Կանացի դյուրըմբռնողությունը ավելի մեծ ճշգրտություն ունի, քան տղամարդկային համոզվածությունը: Ռ. Կիպլինգ

Սիրեցեք և հարգեցեք կնոջը. նրա մեջ փնտրեք ոչ միայն սփոփանք, այլև ներշնչման, ձեր բարոյական ու մտավոր ընդունակությունների կրկնապատկման ուժեր: Ջ. Մաձինի

Առանց կնոջ կյանքի արշալույսն ու վերջալույսը կլինեին անճար, իսկ նրա կեսօրը՝ անուրախ: Պ Բուսստ

Հարգիր աղջկան, պաշտպանիր նրա պատիվն ու արժանապատվությունը, նրա մարդկային հպարտությունը: Քեզ գրավող աջիկը քո ապագա կինն է, քո երեխաների մայրը: Նա քո անմահության գրավականն է, նա քեզ կրկնում է քո երեխաների մեջ: Վ. Ա. Սուխոմլինսկի

Նախքան օրորդի մեջ կնոջը սիրելը, նրա մեջ սիրիր մարդուն: Վ. Ա. Սուխոմլինսկի





 
ArmEcoԱմսաթիվ: Շաբաթ, 17 Նոյ 12, 15:48 | Հաղորդագրություն # 8
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
Կցված նյութեր: 3323962.jpg (34.8 Kb)





 
Karen85Ամսաթիվ: Կիրակի, 16 Դեկ 12, 15:16 | Հաղորդագրություն # 9
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 19
Նվերներ: 1
Վարկանիշ: 0

օֆլայն
Կցված նյութեր: 8274621.jpg (46.8 Kb)





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: