Հինգշաբթի, 27 Հուլ 17, 17:58

Նա, ով փնտրում է միլիոններ, հազվադեպ է գտնում դրանք, բայց նա, ով դրանք չի փնտրում, երբեք չի գտնում: Բալզակ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
Էջ 2-րդ 2-ից«12
Ֆորում » Հետաքրքիր է » Աֆորիզմներ » Սեր ու սիրահարվածություն (Սերը այն է, ինչ մնում է սիրահարվածությունից հետո...)
Սեր ու սիրահարվածություն
ADMIN-SԱմսաթիվ: Չորեքշաբթի, 23 Մայ 12, 22:36 | Հաղորդագրություն # 16
Գեներալիսիմուս
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 85
Նվերներ: 6
Վարկանիշ: 1

օֆլայն
  • Бери от жизни все, что можешь, бери по крохе от всего, ведь жизнь на жизнь не перемножишь, а дважды жить не суждено ! Иди вперед, назад не шагу, запомни это навсегда. И, затаив в душе обиду, не падай духом никогда. А если жизнь тебя обманет, ты не печалься, не сердись, ведь в жизни всякое бывает, ты плюнь на все и улыбнись.

  • Никогда не прощайте измен. Любая измена - это сравнение, поиск лучшего, чем имеешь. Тот, кто ищет лучшее, никогда не будет ценить то, что имеет. Любовь - это выбор не лучшего, а своего...


  • ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




     
    ADMIN-SԱմսաթիվ: Հինգշաբթի, 24 Մայ 12, 21:56 | Հաղորդագրություն # 17
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 85
    Նվերներ: 6
    Վարկանիշ: 1

    օֆլայն
    Я не мыслю себя без тебя...
    Для меня ты всей жизнью стал...
    Я тебе отдаю себя, и прости, если этого мало...


    ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




     
    armeco-87Ամսաթիվ: Շաբաթ, 23 Հուն 12, 16:29 | Հաղորդագրություն # 18
    Գեներալիսիմուս
    Խումբ: Մոդերատորներ

    Գրառումներ: 60
    Նվերներ: 4
    Վարկանիշ: 0

    օֆլայն

  • Սերը գոյության սկիզբն ու վերջն է: Առանց սիրո կյանք չկա: Այդ իսկ պատճառով սերն այն է, ինչի առջև խոնարհվում են իմաստուն մարդիկ: Կոնֆուցի

  • Բնավորության հաստատակամությունը ստիպում է մարդկանց դիմակայել սիրուն, բայց միևնույն ժամանակ նա հաղորդում է այդ զգացմունքին հմայք ու երկարատևություն: Թույլ մարդիկ, ընդհակառակը, հեշտությամբ են տեղի տալիս կրքերին, բայց երբեք, ինչպես հարկն է, լի չեն դրանցով: Լառոշֆուկո

  • Յուրաքանչյուր ոք սիրված լինելու պահանջ է զգում: Դա բարձրացնում է նրան սեփական աչքերում: Բայց մարդկանց հարկավոր է սիրել տարբեր կերպ` մեկին անսահման ներողամտությամբ, մյուսին` չթուլացող խստությամբ: Ժ. Սանդ


  • Patience is the key element to success. Bill Gates




     
    ArmEcoԱմսաթիվ: Երկուշաբթի, 01 Հոկտ 12, 14:01 | Հաղորդագրություն # 19
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 116
    Նվերներ: 7
    Վարկանիշ: 2

    օֆլայն
    heart-pink "Սերը միայն արյան տենչանք է ու կամքի թուլություն": Շեքսպիր, Օթելլո

    Don't Be Afraid of the Space Between Your Dreams And Reality!




     
    AnahitkaԱմսաթիվ: Երկուշաբթի, 16 Սեպ 13, 11:03 | Հաղորդագրություն # 20
    Սերժանտ
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 26
    Նվերներ: 0
    Վարկանիշ: 1

    օֆլայն
    Ինչպե՞ս հասկանամ... երբ դու սիրում ես՝ չմտածելով, որ կարող է քեզ սիրեն։ Սիրում ես, և պատրաստ ամեն ինչի, բայց նա քեզ համար ոչինչ չի անի։ Չգիտեմ ինչու՞, երդվում էիր, որ իբր սիրում ես, ասում, որ առանց քեզ չեմ կարող ապրել։ Սակայն դեռ շաբաթը չլրացած սեր ես խոստովանում մեկ ուրիշին, և դեռ որոշում ամուսնանալ։ Թե՞ կասես, որ քեզ չէի սիրում։ Ոչ, եթե մեզնից մեկը անտարբեր էր, ապա դա դու էիր, և եթե մեկը ձանձրանում էր քեզ սպասելուց, ապա դա ես էի։ Մինչդեռ ես ամեն Աստծո օր արթնանում և ամբողջ օրը սպասում եմ միայն քեզ, ցանկանում էի լինել միայն քո կողքին։ Սակայն իզուր... էլ ինչ ընկերուհի, երբ կարոտելուց, չէի կարող տեսնել քեզ, և կարոտս առնել.. երբ արտասվելուց, չէիր մաքրելու արցունքոտ աչքերս։ Չգիտեմ ինչու՞, Իմ հանդեպ անտարբեր ու անուշադիր ես եղել, երբեք չես հարցրել, թե՞ ինչու եմ տխուր, ինչ՞ եմ ցանկանում ասել, և ի վերջո, ինչու են աչքերս ընդմիշտ աըտասուքով լի։ Մինչև քեզ հանդիպելը, մի ուրախ ու կենսախինդ աղջիկ էի, բայց քեզ հանդիպելուց ի վեր, կորցրել եմ քունս, և անիմաստ դարձրել կյանքս առանց քեզ։ Դու լցրեցիր կյանքս դառնությամբ, տխրությամբ ու տանջանքով։ Սովորեցրիր ինձ սիրել անմոռաց. երբեք չեմ իմացել՝ ի՞նչ բան է ատելությունը, բայց սովորեցի, քեզ ատելով։ Ներել եմ ես քեզ բազմաթիվ անգամ.. սակայն ապարդյուն։ Դու չապացուցեցիր ինձ, որ սիրում ես, ցույց տվեցի միայն քո ատելությունը։ Չնայած վաղուց հերացել ես, բայց միևնույնն է, ի՞նչ էլ լինի, ես կշարունակեմ սիրել քեզ, այնպես, ինչպես սիրել եմ դեռ առաջին հանդիպումից.. սիրում եմ, և հիշում քո ամեն խոսքդ, համբյուրդ, վիրավորանքներդ, և այն ժպիտը, որը հաճախ ինձ զայրացնում էր։ Հիշում եմ քո ամեն քայլդ, ամեն թախծոտ աչքերդ, որ միշտ ուրիշին էին նայում.. այն երազներս, որ միշտ քեզ հետ էի։ Վերջապես, հիշում եմ այն 3 շոկոլադները, որ տվեցիը մեր 2րդ հանդիպումին, ասելով, որ հարսանիքի շոկոլադներ են, ու որ դնեմ բարձիս տակ, որ քեզ տեսնեի։ Բայց առանց այն էլ ես ամեն գիշեր քեզ էի տեսնում... հիշելով այդ ամենը՝ սիրտս ավելի շատ է ցավում, որովհետև հիմա իմը չես, չես պատկանում ինձ, ես այսուհետ կհիշեմ քեզ միայն հուշերով.. ՍԻՐՈՒՄ եմ...

    Ավելացված է (15.09.2013, 18:41)
    ---------------------------------------------
    Կորցրել եմ սառը դատելուս ունակությունը: Սկսել եմ անել բաներ, որոնք ինձ հարիր չեն, սակայն չեմ էլ կարող դեմ գնալ ինքնաբերաբար կատարվող շարժումներիս: Հոգիս ու միտքս ինձնից առաջ են ընկել, իսկ ես մնացել եմ մութ ու լքված մի վայրում, որն ինձ ակամայից հիշեցնում է խառը լաբիրիթնոսի, որտեղից դուրս գալը գիտեմ, որ հնարավոր չէ, սակայն շարունակ փնտրում եմ դուրս գալու եզրեր...

    Դա նույն է, ինչ մութ տարածքում փնտրես կորած ասեղ...

    Գնալով անհնարին է դառնում տեսանելի դարձնել անգամ երևակայական պատկերներս, որոնց շնորհիվ, իմ կարծիքով, կարող էի հնարավոր դարձնել մթության մեջ լույսը գտնելու ունակությունս: Աչքերս փակ, թե բաց, մեկ է, քայլում եմ առաջ, շոշափում դիմացս դուրս եկող պատնեշներն ու իրերը՝ ըստ դրանց որոշելով հետագա քայլերիս ուղին: Հանկարծ մի ծակոց, և ես թուլացա...Դա կյանքի դառը հարվածներից մեկն էր, որն առաջին անգամ հարվածեց ինձ, և որն ամենատարօրինակն էր, հարվածեց այն ժամանակ, երբ ես անելանելի վիճակում էի..

    Հիրավի, այստեղից կարող եմ եզրակացնել մի փաստ. «Կյանքն իր ցավոտ հարվածներն ուղղում է բարդ ու անորոշ վիճակում գտնվող մարդկանց, ովքեր առանց այդ էլ հույսները կտրած փնտրում են այս կամ այն խնդրի լուծումը...»:

    Չհամակերպվելով անօգնական թվացող այս վիճակիս՝ վազում եմ, արագ վազում անտեսանելի ու անորոշ ճամփաներով՝ ելքը գտնելու հույսով... Զարմանք. ես գտա լույսը...Մի պահ ժպիտ, ոտքերի կանգ, խորը շունչ և հանգստություն... Ես ազատ եմ...

    Ավելացված է (16.09.2013, 11:03)
    ---------------------------------------------
    Մի բուռ հոգի, որն անհետացավ խավարի մեջ

    Հոգի, մի բուռ հոգի, խավարի մեջ լույս առկայծող հոգի: Հոգի, որ անեանում է մարդկանց ձեռքերի մեջ ու հասնում իր վերջնական անհետացմանը: Մի բուռ, ընդամենը մի բուռ, որը տվեց սեր, երջանկություն, հավատարմություն և անհետանալուց առաջ կարծես գաղտնի թողեց իր արմատներն մարդկանց մեջ ու հեռացավ, գնաց` հետագայում գալու ակնկալիքով, իհարկե, մարդկանց վարվելակերպից կախված: Խավար, մթություն, մթության մեջ կորած հոգի և խավարում հոգին փնտրող ու ամեն փորձ շրջանցող մարդկանց բազմություն, որոնք կորցնելով հավասարակշռությունը՝ անհետանում են խավարի խորքերում և այդպես էլ չեն գտնում հոգին, այն հոգին, որի բացակայությունը նկատեցին միայն իրենց անհաջողությունների հետևանքով: Ցնորված մտքեր, սավառող րոպեներ, որոնք թվում են մի ամբողջ դար, մի ամբողջ հավերժություն, որը իր հետևից թողեց միայն վատը, այն մարդկանց սրտերում, որոնց մեջ բացակայում է հոգի կոչվածը, իսկ իրենց հոգում միայն պատճենն է, մարդկանց խաբկանքների արդյունքում լցոնված ցավը, որը, ցավոք, համարում են արդար հոգի: Մի բուռ հոգի, մի բազմություն մարդիկ, ու՞մ տաս հոգին, ու՞մ պետք է բաժին ընկնի արդար ու մաքուր հոգի:

    Չգիտե՛մ, ոչ ոք չգիտի: Ավելի ճիշտ, որտեղի՞ց բաժին հասնի, եթե այդպիսի հոգի աշխարհում բացակայում է, եթե աշխարհում վերացել է բարի, մաքուր և արդար հասկացությունը, ընդհանրապես ամեն առումով: Եթե կարող եք, գտե՛ք, գտե՛ք անբիծ ու անաղարտ հոգի, եթե կարող եք, չմոռանաք եթե-ն: Գտե՛ք, ես ձեզ միայն հաջողություն եմ մաղթում, բայց հիշե՛ք՝ չկա արդարությանը հասնելու արդար ճանապարհ:

    Երբե՛ք մի կեղտոտեք ձեր հոգին, որովհետև մի օր դուք հասկանալու եք նրա իմաստը: Սովորեք գնահատել այն, ինչը ձերն է, մի՛ փորձեք գողանալ մյուսներից այն, ինչը դուք ունեք, ուղղակի համարում եք ոչինչ, քանի դեռ ուրիշինը ձերը չի եղել: Գնահատե՛ք հոգին, այն ձեր պարզությունն ու անաղարտության հայելին է, որի միջից նայում եք դուք:





     
    ADMIN-SԱմսաթիվ: Երկուշաբթի, 16 Սեպ 13, 12:35 | Հաղորդագրություն # 21
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 85
    Նվերներ: 6
    Վարկանիշ: 1

    օֆլայն
    Quote (Anahitka)
    Երբե՛ք մի կեղտոտեք ձեր հոգին, որովհետև մի օր դուք հասկանալու եք նրա իմաստը: Սովորեք գնահատել այն, ինչը ձերն է, մի՛ փորձեք գողանալ մյուսներից այն, ինչը դուք ունեք, ուղղակի համարում եք ոչինչ, քանի դեռ ուրիշինը ձերը չի եղել: Գնահատե՛ք հոգին, այն ձեր պարզությունն ու անաղարտության հայելին է, որի միջից նայում եք դուք:

    hands hands hands


    ArmEco.am - Կայք տնտեսագետ ուսանողների համար և ոչ միայն...




     
    ArmEcoԱմսաթիվ: Կիրակի, 18 Մայ 14, 14:20 | Հաղորդագրություն # 22
    Գեներալիսիմուս
    Խումբ: Օգտվողներ

    Գրառումներ: 116
    Նվերներ: 7
    Վարկանիշ: 2

    օֆլայն
    Սերը տանել չի կարողանում բացատրություններ…նրան գործողություններ են պետք… Էրիխ Մարիա Ռեմարկ

    Անորոշությունը` դա անսահման խավարն է, և ոչինչ նրա չափ հմայիչ չէ: Սիրո հույզերի այդ մթին տարածությունից բարձրանում են բոցեր, որոնք երբեմն հետքեր են թողնում: Օնորե դը Բալզակ

    Իմ մեծագույն խնդիրն այն է, որ դու դրա մեծագույն լուծումն ես: Ֆրեդերիկ Բեգբեդեր

    Բաժանումը թուլացնում է թեթև հրապուրանքը և ուժեղացնում մեծ կիրքը,այնպես ինչպես քամին հանգցնում է մոմը,բայց ուժեղացնում կրակը: Լառոշֆուկո

    Սերը ամենագեղեցիկ և ամենասքանչելի զգացւմն է, իր բոլոր դրսևորումներով, երջանիկ է իրավամբ այն մարդը, ով հասկանում, գիտակցում և կարողանում է ապրել սերն իր ողջ բովանդակությամբ ու իմաստով...

    Սիրո մեղեդին անձայն է, քանզի սիրտը ձայնով չի առաջնորդվում, այլ միայն սրտի թրթիռով: Արմեն Մխեյան

    Քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Չարլի Չապլին

    Սիրո գործերը միշտ խաղաղության գործեր են։ Ցանկացած ժամանակ, երբ սերը կիսես ուրիշների հետ, կնկատես, որ խաղաղությունը կտարածվի քո և նրանց վրա։ Մայր Թերեզա

    Սերը միշտ չէ, որ գեղեցիկ փաթեթավորմամբ են նվիրում… այն կարող է լինել հասարակ տոպրակում, բայց ամուր և պինդ… love


    Don't Be Afraid of the Space Between Your Dreams And Reality!




     
    Ֆորում » Հետաքրքիր է » Աֆորիզմներ » Սեր ու սիրահարվածություն (Սերը այն է, ինչ մնում է սիրահարվածությունից հետո...)
    Էջ 2-րդ 2-ից«12
    Որոնել:

    ՆՈՐ ԳՐԱՌՈւՄՆԵՐ ԹԵԺ ԹԵՄԱՆԵՐ ՆՈՐ ՕԳՏՎՈՂՆԵՐ
    Թափուր աշխատատեղեր (Հղումներ դեպ... (7)
    Փնտրում եմ ռեֆերատ, կուրսային և ... (26)
    մրցունակության բարձրացման հիմնախ... (0)
    մրցունակության բարձրացման հիմնախ... (0)
    Էլեկտրոնային փողերի փոխանակում (1)
    Հետաքրքիր տեղեկատվություն (41)
    Անեկտոդներ, հումոր - Юмор - Humour (39)
    Այլ թեմաներ - Աֆորիզմներ (26)
    Փնտրում եմ ռեֆերատ, կուրսային և այլ աշխատանքներ (26)
    Սեր ու սիրահարվածություն (21)
    vachik [Վաչագան Մխիթարյան]
    ՄարՄար [Մարինե Մարկոսյան]
    iamgeorgimashuryan [Georgi Mashuryan]
    Մարիամ99 [Մարիամ Սարգսյան]
    Լիլիթթ [Lilit Yan]