Կիրակի, 24 Նոյ 24, 18:03

Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։ Օպենհեյմ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագիծը
HovhannesԱմսաթիվ: Երկուշաբթի, 01 Հոկտ 12, 11:15 | Հաղորդագրություն # 1
Լեյտենանտ
Խումբ: Ստուգվածներ

Գրառումներ: 30
Նվերներ: 3
Վարկանիշ: 0

օֆլայն
Կառավարությունը հաստատել է 2013թ. պետբյուջեի նախագիծը. նախատեսվում է 6% տնտեսական աճ

Կառավարությունը սեպտեմբերի 27–ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագիծը, որն ուղարկվելու է Ազգային ժողով։ Նախագծով նախատեսվում են 1 տրլն 33 մլրդ դրամի եկամուտներ, 1 տրլն 152 մլրդ դրամի ծախսեր, դեֆիցիտը նախատեսվում է մոտ 120 մլրդ դրամ, որից 65 մլրդ դրամը ֆինանսավորվելու է արտաքին, իսկ 55 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից:
Տնտեսական աճը 2013 թ. նախատեսվում է 6%, իսկ այս տարի կանխատեսվում է 7%-ի շրջանակներում:

2013թ պետբյուջեի նախագծի տրիլիոնանոց ցուցանիշների ետևում տխուր մի պատկեր է թաքնված

«2013թ պետական բյուջեի նախագծի տրիլիոնանոց ցուցանիշների ետևում թաքնված է չափազանց տխուր մի պատկեր»,– գրում է «Հայկական ժամանակ»–ը:
Նույնիսկ կառավարությունն է արձանագրել, որ Հայաստանում հաջորդ տարի նվազելու է ծնունդների և աշակերտների թիվը:

Կառավարության կանխատեսմամբ, աշակերտների ընդհանուր թիվը հաջորդ տարի լինելու է 365.6 հազար` այս տարվա 372.4 հազարի փոխարեն: Ծնունդների թիվն այս տարվա համեմատ նվազելու է մոտ 1300-ով: Կանխատեսվում է, որ կնվազի նաև զորակոչիկների թիվը:
Նվազումների «շնորհիվ», 2013 թվականի բյուջեի նախագծով մի քանի հարյուր միլիոն դրամի խնայողություններ են նախատեսվում: Չնայած դրան, բյուջետային հատկացումներն առողջապահության և կրթության բնագավառներում ավելացել են: Դա, նախ, պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի գործողության մեջ մտնելով, ինչի արդյունքում այդ բնագավառների բյուջետային աշխատողների աշխատավարձերին գումարվելու է նոր հարկը, որը, սակայն, անմիջապես էլ ետ է գանձվելու: Չնչին ավելացումներն էլ նախատեսված են նրանով, որ 2013 թվականին նվազագույն աշխատավարձը 32.5 հազար դրամից դառնալու է 35 հազար դրամ:

http://emedia.am/


Հաղորդագրությունը խմբագրել է Hovhannes - Երկուշաբթի, 01 Հոկտ 12, 11:16





 
AnahitkaԱմսաթիվ: Երկուշաբթի, 16 Սեպ 13, 10:56 | Հաղորդագրություն # 2
Սերժանտ
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 26
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն
Սեպտեմբեր 27, 2012 | 11:10
ՀՀ 2013 թ. պետական բյուջեում նախատեսվում են եկամուտներ՝ 1 տրլն 33 մլրդ դրամ, ծախսեր՝ 1 տրլն 152 մլրդ դրամ: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 27-ին հաստատեց 2013 թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը կուղարկվի ՀՀ Ազգային Ժողով:

Խորհրդարանի հանձնաժողովներում քննարկումները կսկսվեն հավանաբար հոկտեմբերի 8-ին:

Պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է մոտ 120 մլրդ դրամ, որից 65 մլրդ դրամը պետք է ֆինանսավորվի արտաքին աղբյուրներից, իսկ 55 մլրդ դրամը՝ ներքին:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ տնտեսական աճը 2013 թ. նախատեսվում է 6%, իսկ այս տարի կանխատեսվում է 7%-ի շրջանակներում:

Նշենք, որ 2012 թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվել են 911 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 44 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ: Այսպիսով՝ 2013 թ. պետական բյուջեում կառավարությունը նախատեսում է դեֆիցիտի կրճատում եւ եկամտային մասի ավելի քան 100 մլրդ դրամ ավելացում: Եկամուտների աճը հիմնականում տեղի է ունենալու հարկային եկամուտների մասով:





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: