Ուրբաթ, 27 Դեկ 24, 03:53

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Երիտասարդները կերտում են հայ գործարարի ապագա կերպարը
AdministratorԱմսաթիվ: Շաբաթ, 11 Հուն 11, 20:21 | Հաղորդագրություն # 1
Գեներալ-լեյտենանտт
Խումբ: Օգտվողներ

Գրառումներ: 22
Նվերներ: 0
Վարկանիշ: 1

օֆլայն


Այսօր ձևավորվում է հայ գործարարի մի կերպար, ում համար կարևոր է ազնվությունը, սկզբունքայնությունը, ազատականությունը, ստեղծագործականությունը և այլ հատկանիշներ: Հատկանիշներ, որոնք ավելի կարևոր են, քան փողը, շինությունը, սարքավորումներն և անձնական կապերը:

Կարևոր են, քանի որ երիտասարդ գործարարը բիզնեսին մոտենում է արժեք ստեղծելու տեսանկյունից, այլ ոչ թե ուղղակի փող աշխատելու: Կարևոր է, քանի որ երիտասարդների համար գաղափարի գոյությունը սեփական բիզնես ունենալու առաջին քայլ է: Իզուր չէ ասված. <<Եթե գաղափարը լավն է, ապա փողը ինքն իրեն կգա>>:

Երիտասարդ բիզնեսմենը փորձում է որևէ բան սովորել իր մրցակից ընկերությունից` ի տարբերություն միջին և ավագ սերնդի մեծամասնության, որոնք ուղղակիորեն անտեսում են մրցակիցների առակայությունը: Երիտասարդների մտածելակերպը ռազմավարական է` ի տարբերություն իրենց ավագ սերնդի, ով կարճաժամկետ է մտածում:

Երիտասարդները ցանկանում են նոր ոճ բերել հայկական բիզնեսի աշխարհ, գլոբալ ոճ և գլոբալ մտածողություն: Նրանք փորձում են ազատվել լոկալ կապանքներից: Նրանց համար չկան փակ սահմաններ: Նրանց համար վիրտուալ աշխարհի ազատությունները տեղափոխվում են իրական կյանք:

Երիտասարդները նոր որակ են բերում հայկական բիզնեսի աշխարհ: Մեր հույսը երիտասարդներն են…


http://doing-business-in-armenia.com/
Կցված նյութեր: 4803637.jpg (12.9 Kb)





 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: