Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմի, սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասաց. - Կրակը լույս է տալիս: Մյուսը ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով` նա ասաց. - Կրակն այրում է: Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ:
Երբ մենք ժպտում ենք, աշխարհը ներկվում է նոր և վառ գույներով: Չնայած եղանակին, բազմաթիվ խնդիրներին և անհաջողություններին` երբեք մի մոռացեք ժպտալ: Խոստովանեք, որ հաճելի է շրջապատված լինել դրական մարդկանցով, հատկապես` հասարակական վայրերում: Ծիծաղը զգալի ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Մի մարդ մահանում է: Նրա հետ մահանում է նաև իր շունը: Եվ ահա մարդու հոգին կանգնած է «Դրախտ» մակագրությամբ դարպասի մոտ, և կողքին կանգնած է շան հոգին: Դարպասի վրա նա մեկ այլ գրություն է տեսնում. «Շների մուտքն արգելված է»: Մարդը դարպասներից ներս չի մտնում և իր շան հետ անցնում է առաջ:
Փորձագետները պարզել են, թե ինչից է կախված երջանիկ լինելու զգացողությունը: Նրանք պարզել են, որ երջանիկ լինելու զգացողությունը մեծապես կախված է ցերեկային ժամերին քնելուց: Այն մարդիկ, ովքեր քնում են ցերեկը, իրենց ավելի երջանիկ են զգում: Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:
Շատ կանանց թվում է, թե մազերը խնամելու համար բավական է շաբաթական մեկ անգամ այցելել վարսահարդարին և վերջ: Իրականում մենք բավական շատ սխալներ ենք թույլ տալիս մազերի խնամքի հարցերում. չենք ուզում սանրել մազերը, չափազանց շատ ենք կենտրոնանում դրանք մաքրելու վրա, լվանում ենք մազերը տաք ջրով...
Մի անգամ Սթիվ Ջոբսը ելույթ էր ունենում համալսարանում: Դահլիճում այդ ժամանակ նստած էր նրա ապագա կինը: Ջոբսը հավանում է նրան միանգամից և մոտենում է ելույթից հետո: Կինը տալիս է Ջոբսին իր հեռախոսահամարը: Հենց նույն օրը Սթիվը հրավիրում է նրան ընթրիքի, բայց կինը պլանավորած հանդիպում ուներ:
Տեխասի համալսարանի դասախոս, բժիշկ Քրիստին Նեֆֆը, գթասրտությունը սեփական «ես»-ի նկատմամբ որպես հոգեկան առողջության բանալի դիտող տեսության առաջամարտիկներից է: Նա հակադրում է գթասրտությունը սեփական «ես»-ի նկատմամբ սեփական արժանապատվության զգացմանը, որը ստիպում է, որ մեզ բարձր դասենք այլ մարդկանցից և մրցակցենք նրանց հետ:
Ծեր և իմաստուն մի մարդ եկավ գյուղ և բնակություն հաստատեց այնտեղ: Նա սիրում էր երեխաներին և շատ ժամանակ էր անցկացնում նրանց հետ: Նա նաև սիրում էր նվերներ տալ երեխաներին, բայց միայն փխրուն իրեր էր նվիրում: Երեխաները որքան էլ որ ջանում էին զգույշ լինել, նրանց նոր խաղալիքները հաճախ էին ջարդվում: Երեխաները սաստիկ վշտանում էին ու դառնորեն լաց լինում:
Պարզությունը գրավչության էությունն է: Հրապուրանքը գեղեցկության անտեսանելի մասն է, առանց որի ոչ ոք չի կարող իրապես գեղեցիկ երևալ: Որքան էլ կինը գեղեցիկ լինի, առանց հրապույրի նրա գեղեկցությունը կխամրի: Կատարյալ գեղեցկությունը միրաժ է: Գեղեցկությունը ինքնազգացողություն է, և այն արտացոլվում է քո աչքերում:
Չմոռանալով հանապազօրյա հացը` պետք է հիշել հոգևորի մասին: Չմոռանալով անձնական բարեկեցությունը` պետք է հոգ տանել մերձավորի բարեկեցության, հասարակության և Հայրենիքի բարգավաճման համար: Հարստությունն ինքանպատակ չէ: Այն պետք է անհատի և ժողովրդի համար ծառայի՝ արժանապատիվ կյանք ստեղծելուն:
Ինչպե՞ս ընտրել նվեր կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: Astro7.ru պորտալն առաջարկում է ընտրություն կատարել՝ ըստ համաստեղության նշանների: Խոյերն, անկասկած, գնահատում են նվերը, որը կօգնի ընդգծել իրենց անհատականությունը: Համաստեղության այդ նշանի ներքո ծնված կանայք ցանկանում են իրենց ընտրված ու անկրկնելի զգալ: Նրան կարող են ուրախացնել ոսկե զարդերը, փակ աշխարհիկ երեկույթի մասնակցելու հրավերը...
Երբ 5 տարեկան էի, մայրս ասում էր՝ կյանքում ամենակարևորը երջանիկ լինելն է։ Երբ սկսեցի դպրոց գնալ, ինձ հարցրին՝ ինչ եմ ուզում դառնալ, պատասխանեցի՝ ուզում եմ երջանիկ լինել։ -Չես հասկացել առաջադրանքը,- ասացին։ -Դուք կյանքը չեք հասկացել,- պատասխանեցի։
Մի անգամ գործարարներից մեկը հարցազրույցի է հրավիրում երիտասարդ աշխատակցի: Եվ սկսում է պատմել ընկերությունից. -Առաջինը, մեր ընկերությունում,- ասում է ղեկավարը,- ամենակարևորը մաքրությունն է, բոլորս հոգում ենք մաքրության մասին, իսկ Դուք ներս մտնելուց Ձեր կոշիկները քսե՞լ եք դռան առջև գցած կտորին: -Այո, իհարկե,- պատասխանում է երիտասարդը:
Մի անգամ Դալայ Լամային հարցնում են, թե ինչն է ամենաշատը նրան զարմացնում: Նա պատասխանում է` մարդը: Սկզբում նա զոհաբերում է իր առողջությունը, որպեսզի փող աշխատի: Հետո փող է ծախսում, որ վերականգնի առողջությունը: Այդ ժամանակ նա այնքան է անհանգստացած իր ապագայով, որ երբեք չի վայելում ներկան: Արդյունքում նա ապրում է ո՛չ ներկայով, ո՛չ ապագայով: Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանա...
Նա մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է, քաղաքական և հոգևոր առաջնորդը: Նա ընդամենը երկու տարեկան էր, երբ նրան հռչակեցին թվով 14-րդ Դալայ-Լամա: Դալայ-Լաման Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է: 1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: 2006-ին ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ: