Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Երկու խանութներ, որոնք իրար դիմաց էին աշխատում մրցակցում էին: Բնական է, որ մրցակցության հիմքը գնայինն էր: Մի խանութի դիմացի տախտակին շաքարավազն արժեր 400 դրամ, մյուսի մոտ էլ էր 400 դրամ: Սակայն հանկարծ խանութներից մեկն իր գինն իջեցնում է մինչև 380 դրամ: Մյուսը նույնպես հետևում է: Այնուհետև կրկին գինն իջեցնում է մինչև 360 դրամ: Մյուսը կրկին հետևում է: Նորից տեղի է ունենում գնի իջեցում, որի արդյունքում գինը դառնում է 340 դրամ: Կրկին մրցակիցը հետևում է` գինն իջեցնելով մինչև 340 դրամ, սակայն արդեն վախ կար իջեցնելու, որովհետև մոտենում էր ինքնարժեքին, որը կազմում էր 330 դրամ:
Առաջին խանութը, որը սկսել էր գինն իջեցնել, միանգամից դարձնում է գինը 310, որին էլ հետևում է մրցակցի պատասխանը, որը նույնպես իջեցնում է մինչև 310, սակայն աշխատում է արդեն վնասով: Առաջին խանութը կրկին իջեցնում է գինը մինչև 290 դրամ, որին մրցակիցն արդեն չի կարողանում պատասխանել:
Այն խանութի ղեկավարը, որն արդեն չի կարողանում գնի իջեցմամբ պատասխանել, որոշում է այցելել մյուսին ու տեսնել, թե ինչու է նա կարողանում այդքան ցածր գնով վաճառել: Բայց որքան է լինում զարմանքը, երբ տեսնում է, որ մրցակցի խանութում շաքարավազ ընդհանրապես չի վաճառվում, ուղղակի նա արհեստականորեն իջեցնում էր գները` հաճախորդներ ներգրավելու նպատակով: