Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ երկուշաբթին ծանր օր է: Ըստ գիտնականների տվյալների, երկուշաբթի առավոտյան աշխատանքը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ: Ճապոնացի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ երկուշաբթի առավոտյան սրտային նոպաների և կաթվածների թիվն զգալի աճում է: Հենց այդ ժամանակ է գրանցվում այդօրինակ հիվանդություններից մահացության աճը: "Մարդկանց մեծ մասը կիրակի օրերին ազատ է բարոյական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Այդ պատճառով նրանց համար դժվար է հանգստից անցնել աշխատանքի",- ասում է բժիշկ Շուոգո Մուրակամին: Երկուշաբթի առավոտյան մարդկանց ճնշող մեծամասնության մոտ կտրուկ բարձրանում է ճնշումը, որն էլ բերում է ինքնազգացողության վատացման և նույնիսկ՝ մահվան: "Եթե մարդու զարկերակային ճնշումը պատկերացնենք գրաֆիկի տեսքով, երկուշաբթի առավոտվա տվյալը կլինի դրա ամենաբարձր կետը",- պնդում է Մուրակամին: Հետազոտությանը մասնակցել են 175 կամավորներ: Շաբաթվա ընթացքում գիտնականները հետևել են նրանց արյան ճնշմանը:
Եթե երկուշաբթին շաբաթվա ամենածանր օրն է, ապա հունվարի 24-ը տարվա ամենածանր օրն է: Այդ է պնդում բրիտանացի գիտնականը: Կարդիֆի համալսարանից դոկտոր Կլիֆ Արնալլն այսպիսի եզրակացության է եկել սոցիոլոգիական հարցումների վրա հիմնված բազմամյա հետազոտություննրի արդյունքնում: Հունվարին միշտ ամենազզվելի եղանակն է, ընդ որում այն փչանում է ամսվա կեսին: Ամսվա կեսին մարդիկ նաև սկսում են ծննդյան տոներին ու ամանորին կուտակված պարտքերը մարել: Սովորաբար մարդիկ, որոնք նոր տարում խոստացել են ինչ-որ բանից հրաժարվել կամ ինչ-որ բան անել հանդիսավոր կերպով հենց հունվարի վերջերին մոռանում են իրենց խոստացածը՝ իբրև "գիտակցության կարճատև մթագնում": Հունվարի վերջին մարդկանց մեծ մասն ուզում է փախչել ինչ-որ տեղ և ցրվել վատ տրամադրությունից: Նրանց ամեն ինչ զզվեցնում է և նրանց դրդապատճառների մակարդակը տարում իջնում է մինչև ամենացածր նշանագիծը: Ելնելով այս բոլոր գործոններից՝ դոկտոր Արնալլը, որը գլխավորում է Sky Travel ծրագիրը, ստեղծել է տարվա ամենավատ օրը որոշելու բանաձևը: Արդյունքնում այդ օրը հունվարի 24-ն է:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է