Կյանքում գոնե մեկ անգամ Բախտը թակում է յուրաքանչյուրի դուռը: Բայց հաճախ հենց այդ պահին մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց էլ չի լսում: Մարկ Տվեն
Բազմաթիվ դարեր Գիզայի բուրգերը շարժում են մարդկանց հետաքրքրասիրությունը: Հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից ուղևորվում են Եգիպտոս՝ տեսնելու Սֆինքսը և Քեոփսի, Հեֆրենի ու Միքերինի բուրգերը: Ֆիլմը ստեղծողների ուղին ընդգրկում է Չինաստանից մինչև Պերու, Եգիպտոսից՝ Մեքսիկա, Մերձավոր Արևելքից մինչև Զատիկի կղզի՝ Երկիր մոլորակի հնագույն, առեղծվածային և ամենագեղեցիկ վայրերը: Հեղինակներն առաջարկում են ավանդականից տարբերվող նոր, բացարձակ անսովոր մոտեցում այն հարցի շուրջ, թե ինչ են իրենցից ներկայացնում Մեծ Բուրգերն իրականում:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է