Հինգշաբթի, 23 Մարտ 23, 17:39
094 91 93 23
095 91 95 25

Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որպեսզի դրանք կատարվեն: Ջ. Լոկ

[ Նոր գրառումներ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնում · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Հասարակություն / Կրթություն » Օրենսդրություն » Աշխատավարձի հաշվարկը 01.01.2014 թվականի հետո
Աշխատավարձի հաշվարկը 01.01.2014 թվականի հետո
ArmEcoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 26 Մարտ 14, 19:42 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր

Գրառումներ: 116
Նվերներ: 7
Վարկանիշ: 2

օֆլայն
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ

Մինչև 120 000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է հարկվող եկամտի 24.4%:

120 000 - 2 000 000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%:

2 000 000 դրամից ավելի գրանցված աշխատավարձի դեպքում եկամտայի հարկը հավասար է 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:

ՀՀ Օրենք Եկամտային Հարկի Մասին


ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռներեց` ծնված 1974թ և դրանից հետո:

ԿԱՄԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Կուտակային կենսաթոշակային համակարգին կարող են կամավորության սկզբունքով մասնակցել նաև մինչ 1974թ. ծնված վարձու աշխատողները, նոտարները և անհատ ձեռներեցները ինչպես նաև ինքնազբաղված*** անձիք` անկախ տարիքից:

Վարձու աշխատողների համար հաշվարկը հետևյալն է. պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 10%-ը: Եթե բազային եկամուտը 500 000 դրամից պակաս է, ապա 5% վճարվում է անձի, իսկ մյուս 5%-ը պետության կողմից: Իսկ եթե բազային եկամուտը գորազանցում է 500 000 դրամը, ապա պետության կողմից վճարվում է 25 000 դրամ, իսկ անձի կողմից բազային եկամտի 10% հանած 25 000 դրամ:

Նոտարների և անհատ ձեռներեցների համար հաշվարկը հետևյալն է. պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի տարեկան բազային եկամտի 10%-ը: Եթե տարեկան բազային եկամուտը 6 000 000 դրամից պակաս է, ապա 5% վճարվում է անձը, իսկ մյուս 5%-ը պետության կողմից: Իսկ եթե տարեկան բազային եկամուտը գորազանցում է 6 000 000 դրամը, ապա պետության կողմից վճարվում է 300 000 դրամ, իսկ անձի կողմից բազային եկամտի 10% հանած 300 000 դրամ:

Համակարգի կամավոր մասնակիցների համար կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 5%: Սույն անձանց համար պետության կողմից գումար չի փոխանցվում:

*** Ինքնազբաղվածներ` առանց աշխատանքային պայմանագրի շահույթի նպատակով աշխատող անձինք: (օրինակ` բժիշկները, իրավաբաննները, արվեստագետները, գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը, արտոնագրային վճար կատարողները /կոշկակար, գորգագործ, դարբին/ և այլ):

Աղբյուր՝ http://www.b24.am/salary_income_tax_calculator.html





 
Ֆորում » Հասարակություն / Կրթություն » Օրենսդրություն » Աշխատավարձի հաշվարկը 01.01.2014 թվականի հետո
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:

ՆՈՐ ԳՐԱՌՈւՄՆԵՐ ԹԵԺ ԹԵՄԱՆԵՐ ՆՈՐ ՕԳՏՎՈՂՆԵՐ
Փնտրում եմ ռեֆերատ, կուրսային և ... (28)
Թափուր աշխատատեղեր (Հղումներ դեպ... (8)
մրցունակության բարձրացման հիմնախ... (0)
մրցունակության բարձրացման հիմնախ... (0)
Էլեկտրոնային փողերի փոխանակում (1)
Հետաքրքիր տեղեկատվություն (41)
Անեկտոդներ, հումոր - Юмор - Humour (39)
Փնտրում եմ ռեֆերատ, կուրսային և այլ աշխատանքներ (28)
Այլ թեմաներ - Աֆորիզմներ (26)
Սեր ու սիրահարվածություն (21)
sani2001 [Անի Սարգսյան]
SONAKERYAN [Sona Keryan]
Sonsona [Sona Keryan]
lilgasp2001 [Vard Gasparyan]
lilit6366 [Լիլիթ Հակոբյան]