Ուրբաթ, 10 Մայ 24, 08:34

Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որպեսզի դրանք կատարվեն: Ջ. Լոկ

Գլխավոր » Հոդվածներ » Տնտեսագիտություն  

Որակի մրցանակները

Վերջին տարիներին ԻՍՕ 9000 շարքի ստանդարտների զանգվածային ներդրմանը զուգընթաց աշխարհում մեծ տարածում են գտել որակի տարբեր մրցանակները և պարգևները, որոնք հիմնված են որոշակի համակարգային չափանիշների համապատասխանելիության գնահատման և որակի համընդհանուր ղեկավարման սկզբունքների վրա: Մրցանակները լինում են կորպորատիվ, տարածաշրջանային և ազգային:
  • Կորպորատիվ մրցանակները սահմանում են խոշոր ընկերությունները, մրցույթին կարող են մասնակցել ընկերության կազմակերպությունները և ստորաբաժանումները:
  • Տարածաշրջանային մրցանակները սահմանում են տարածաշրջանային կառավարման մարմինները:
  • Ազգային մրցանակները սահմանվում են պետության կողմից կամ պետության հովանավորությամբ` ազգային հասարակական միավորումների կողմից: 
1998 թ. փետրվարի 26-ին №116 որոշմամբ ՀՀ կառավարությունը արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում լավագույն արդյունքների հասնելու, ինչպես նաև որակի ղեկավարման արդյունավետ եղանակներ կիրառող ընկերությունների համար սամանեց կառավարության ամենամյա մրցանակներ: ՀՀ կառավարության մրցանակները շնորհվում են ամեն տարի` մրցույթային կարգով: Մրցանակների բաշխման չափանիշները սահմանում է ՀՀ կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովը: Տարեկան շնորհվում է մինչև 10 մրցանակ, որոնք հաղթողներին են հանձնվում որակի համաշխարհային օրը /նոյեմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը/:
Կազմակերպության գործունեությունը հիմնականում գնահատվում է ԻՍՕ 9000 շարքի ստանդարտների դրույթների համաձայն, սակայն մրցանակների մոդելները նախատեսում են նաև այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են` աշխատակազմի ներգրավումը այդ աշխատանքներում և ռեսուրսների օգտագործումը: Ի տարբերություն ԻՍՕ 9000 շարքի ստանդարտների դրույթների, մրցանակի մոդելները ցույց են տալիս գործունեության և որակի բարելավման հնարավոր ուղղությունները:

Շատ ընկերություններ մրցանակների մոդելների չափանիշների գնահատման գործընթացն օգտագործում են ոչ թե մրցանակներ ստանալու, այլ սերիական արտադրության գործունեությունը գնահատելու համար, քանի որ նման ախտորոշիչ ինքնագնահատումը դառնում է կազմակերպության ինքնակատարելագործման առավել արդյունավետ միջոց: Ինքնագնահատումը կատարվում է կամավոր հիմունքներով և ունի պարզ մեխանիզմ: Այն թույլ է տալիս համեմատել կազմակերպության վաստակած միավորները առաջատար ընկերությունների արդյունքների հետ և որոշել սեփական վարկի աստիճանը: Անհրաժեշտության դեպքում կատարելագործման կարիք ունեցող ուղղություններում իրականացվում են ուղղիչ միջոցառումներ: Մասնակցելով ինքնագնահատման գործընթացին` կազմակերպությունների մեծաթիվ աշխատակիցներ ստանում են լրացուցիչ գիտելիքներ, սովորում են օգտագործել չիրացված հնարավորությունները և գործնականում ներգրավվում են կազմակերպության գործունեության անընդհատ կատարելագործման գործընթացի մեջ: Ինքնագնահատման մեխանիզմը ՀՀ կառավարման որակի մրցանակ սահմանելու անհրաժեշտության փաստարկներից մեկն է:
view 6369 | date 5.0/5 | date ISO 9000, որակի կառավարում, որակ, որակի համակարգ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել