Երեքշաբթի, 23 Ապր 24, 21:28
094 91 93 23
095 91 95 25

Արտաքին հաջողությունը սկսվում է ներքին հաջողությունից:

Գլխավոր » Բլոգեր » Գեղեցիկ և առողջ » Խնամվածության ու գեղեցկության 7 սկզբունք
Խնամվածության ու գեղեցկության 7 սկզբունք
Գեղեցիկ և առողջ | Բլոգգեր` ArmEco | 10 Ապր 16 13:09

Խնամվածության ու գեղեցկության 7 սկզբունք
1. Խնամված ձեռքեր: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը չգիտեն, որ տղաները բավականին ուշադիր են ձեռքերի նկատմամբ: Հետևաբար ձեռքերը միշտ պետք է լինեն փափուկ, մաքուր և խնամված:

2. Գրագետ դիմահարդարում: Դիմահարդարվելիս չպետք է մոռանալ, որ ցանկացած պարագայում գնահատելի է բնականությունը: Պետք չէ միարժամանակ ընդգծել և՛ աչքերը, և՛ շուրթերը: Դիմահարդարումը ոչ միայն պետք է համապատասխանի Ձեր հագուստին, այլև Ձեր դիմագծերին: Հիշեք. դիմահարդարման նպատակը թերությունների քողարկումն ու առավելությունների ընդգծումն է:

3. Կոկիկ մատնահարդարում: Համաձայնեք, որ չխնամված եղունգները կարող են փչացնել ամբողջ արտաքին տեսքը, ուստի պետք չէ անտեսել դրանց խնամքը ևս: Եթե Ձեզ դուր չեն գալիս գունավոր լաքերը, կարող եք պարզապես թափանցիկ լաք օգտագործել:

4. Առողջ մաշկ: Շաբաթական մեկ օր նվիրեք Ձեր մաշկի խնամքին. այցելեք համապատասխան մասնագետի: Վերջինիս հետ խորհրդակցելուց հետո կարող եք տնային պայմաններում ևս մաշկը խնամող դիմակներ պատրաստել և բավակնին լավ արդյունքների հասնել:

5. Լավ ընտրված օծանելիք: Օծանելիքը պետք է առավելագույնս ներդաշնակի Ձեր էությանը, արտահայտի Ձեր բնավորությունն ու խառնվածքը:

6.Հագուստի սեփական ոճ: Նորաձևությանը հետևում են շատերը, բայց քչերն ունեն ոճի զգացում: Հագուստ ընտրելիս եղեք ստեղծագործ, ընտրեք այն, ինչ Ձեզ սազում և ընդգծում է Ձեր առավելությունները:

7. Ճիշտ ընտրված կոշիկներ: Կոշիկն առաջին հերթին պետք է լինի հարմարավետ և ապահովի Ձեր սլացիք և գեղեցիկ քայլվածքը: Նախքան բարձրակրունկներին անցնելը պետք է սովորել դրանցով ճիշտ քայլել, որովհետև ամենաշքեղ կոշիկով անգամ Դուք ծիծաղելի տեսք կունենաք, եթե չկարողանաք հանգիստ քայլել:

Եվ վերջապես, հիշենք և մտապահենք բոլոր ժամանակների ամենաշքեղ կնոջ՝ Կոկո Շանելի հայտնի միտքը. «Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի»:

Աղբյուր՝ http://www.armfashion.am/advices/708--7-.html
 
view 10242 | date 5.0/1 | date գեղեցկություն, սկզբունքներ, խնամվածություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել