Երկուշաբթի, 29 Ապր 24, 04:41
094 91 93 23
095 91 95 25

Կառավարման ամբողջ արվեստը նախ և առաջ նպատակ ունի մեծացնել ուրիշների ակտիվությունը: Լի Յակոկա

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Բնավորություններն ըստ մասնագիտությունների
Բնավորություններն ըստ մասնագիտությունների

Բնավորություններն ըստ մասնագիտությունների
Նրանք, ովքեր հանցագործություններ են բացահայտում, ժամանակի ընթացքում դառնում են ավելի ուշադիր մանրուքների հանդեպ: Արտաքին աշխարհից եկող ողջ տեղեկատվությունը նրանք վերլուծում և տեղավորում են իրենց հիշողության շերտերում և կիրառում հարկ եղած դեպքերում: Նրանց մոտ զարգանում է վերլուծական մտածողությունը և տրամաբանությունը: Սակայն նման մարդիկ դառնալով ավելի ուշադիր` սկսում են ենթագիտակցորեն կասկածել բոլորին, առիթ փնտրել բոլորի մեջ:

Բժշկի մասնագիտությունը անձի մոտ ձևավորում է յուրահատուկ հուզականություն, որը հարկավոր է հեռացնել և տեղ տալ տրամաբանական մտածողությանը: Բժիշկները կյանքում և կենցաղում աչքի են ընկնում ցանկացած իրավիաճակում օգնելու պատրաստակամությամբ: Նրանց մոտ նաև ձևավորվում է շատերին նյարդայնացնող հիգիենայի հանդեպ ծայրահեղ ուշադրությունը: Նրանք ձեռք են բերում արագ որոշումներ ընդունելու և արագ կողմնորոշվելու կարողություն:

Դասավանդումը նույնպես ազդում է բնավորության վրա: Երեխաների հետ շփման ժամանակ փորձում են ներթափանցել նրանց ներաշխարհը և հասկանալ այն, որը բերում է աշխարհայացքի փոփոխությանը: Ժամանակի ընթացքում այս մասնագիտության տեր անձինքն դառնում են ավելի դեսպոտիկ, նրանց մոտ փոխվում է խոսքի տեմբրը, տոնը, այն դառնում է ավելի հրամայողական:

Բնական գիտություններն ընտրած անձանց սովորաբար համարում են չոր, հուզականորեն կայուն մարդիկ: Սակայն նրանք փորձում են ժխտել այդ ստերիոտիպը: Ֆիզիկները պնդում են, որ բացի լրջությունից և կարգավորվածությունից նրանք ունեն նաև բավականին զարգացած հումորի զգացում: Եվ իրոք, ճշգրիտ մեխանիզմների հետ աշխատանքը չի ձևավորում ավելորդ խստություն, այլ նպաստում է այնպիսի դրական գծերի ձևավորմանը:

Մշակույթի հետ առնչվող անձինք լցվում են արտիստիկ ոճով, որը երբեմն կարող է դրսևորվել ծայրահեղ ձևով: Նրանք, ում դիրքորոշումը մարդկանց օգնելն է, շրջապատողներին ուրախությամբ լցնելը, դառնում են ավելի ինտելեկտուալ և կատարյալ: Սակայն, նրանք առօրյա կյանքում կտրվում են իրականությունից և համարվում են ոչ պրակտիկ:

Այսօր բավականին մեծ տարածում ունի նաև առքուվաճառքի ուղղվածությունը: Նրանց գործը ստիպում է կյանքում սովորել համոզելու արտահայտություններ:

PR մասնագետները, եթե շատ են տարվում իրենց գործով, նկատելի փոխվում են: Նրանց մոտ բավականին բաձրանում է շփվողականության մակարդակը, ձևավորվում է ցանկացած լարված իրավիճակ հարթեցելու հմտություն: Ժամանակի ընթացքում սկսում են նաև ավելի շատ լսել, քան խոսել, քանի որ միշտ հետաքրքրված են լսարանի կարծիքով: Նրանցից ոմանք էլ սկսում են հոգեբանական փորձություններ անցկացնել կենցաղում, մարդկանց վրա` իրենց մեթոդի արդյունավետությունը ստուգելու համար:

Ում գործը կապված է էկոնոմիկայի և ֆինանսների հետ, ձևավորվում է բարձր արտահայտված պատասխանատվություն: Երբեմն նրանց էլ է դժվար ազատվել այնպիսի սովորություններից, ինչպիսիք են կյանքի պլանավորումը, կարգավորումը, հաշվարկներով ապրելը: Այս մասնագիտության տեր անձանց կյանքում պակասում է ռոմանտիկան:

Աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=266978826816837...
 
view 5950 | date 5.0/1 | date բնավորություն, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել