Կիրակի, 05 Մայ 24, 14:06

Եթե օրվա վերջում դուք գիտեք այնքան, որքան օրվա սկզբում, նշանակում է` դուք ինչ-որ բան սխալ եք անում: Ուորեն Բաֆֆեթ

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Ո՞վ է խոչընդոտում մարդու հաջողությանը
Ո՞վ է խոչընդոտում մարդու հաջողությանը
Խորհուրդներ | 12 Ապր 14 13:19

Ո՞վ է խոչընդոտում մարդու հաջողությանը
Մի օր աշխատողները գալիս են գրասենյակ և մուտքի մոտ տեսնում մի ցուցանակ, որի վրա գրված էր.

«Մարդը, ով կասեցնում էր ձեր հաջողությունը և առաջընթացն այս կազմակերպությունում, մահացել է։ Մենք հրավիրում ենք ձեզ մասնակցելու հուղարկավորության արարողությանը, որը կազմակեպվել է մարզադահլիճում»։

Սկզբում աշխատողները տխրեցին՝ իմանալով իրենց գործընկերոջ մահվան մասին, բայց հետո նրանց սկսեց տանջել հետաքրքրասիրությունը, թե ո՞վ էր այդ մարդը, որ խոչընդոտում էր իրենց առաջընթացին։ Շուտով մարդկանց բազմությունը այնքան մեծացավ, որ ստիպված հրավիրեցին անվտանգության աշխատողներին, որպեսզի հսկեն իրավիճակը։ Ինչքան շատ էին մարդիկ մոտենում դագաղին, այնքան հետաքրքրությունն աճում էր. «Տեսնես, ո՞վ էր այդ մարդը, որ խոչընդոտում էր մեր հաջողությանը»:

Սակայն, երբ նրանցից յուրաքանչյուրը մոտենում էր դագաղին և նայում դրա մեջ, կորցնում էր խոսելու ունակությունը, կարծես ինչ որ մի բան դիպչել էր նրանց հոգու նուրբ լարերին։ Դագաղի մեջ հայելի էր դրված, և յուրաքանչյուր ոք, ով նայում էր այնտեղ, տեսնում էր ինքն իրեն։ Դագաղի կողքին կար փակցված հետևյալ մակագրությունը. «Ձեր հաջողությանը խոչընդոտող անձը ԴՈՒՔ եք։ Միայն դուք եք սահմաններ դնում ձեր աճին, միայն դուք կարող եք հեղափոխել ձեր կյանքը, միայն դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ։ Ամենակարևոր հարաբերությունը, որ դուք կարող եք ունենալ, դա հարաբերությունն է ինքներդ ձեզ հետ»։

Աղբյուր՝ http://www.psymag.am/article/dossier/ove-xochyndotum-ma...
 
view 5583 | date 5.0/2 | date օգտակար, խորհուրդներ, առակ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել