Հինգշաբթի, 02 Մայ 24, 14:59
094 91 93 23
095 91 95 25

Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին: Գարեգին Նժդեհ

Գլխավոր » Բլոգեր » Գեղեցիկ և առողջ » Ճիշտ օգտվեք արևից
Ճիշտ օգտվեք արևից
Գեղեցիկ և առողջ | Բլոգգեր` ArmEco | 22 Հուլ 13 19:29

Ճիշտ օգտվեք արևից
Մարդու, հատկապես կնոջ օրգանիզմը շատ զգայուն է արևի հանդեպ: Արևի՝ արդեն առաջին ճառագայթների հետ թուլանում են նախկին վախերը, վիրավորանքներն ու ցավերը: Ավելի կայտառ, եռանդուն ենք դառնում, լավատեսորեն նայում կյանքին: Սրանում առեղծվածային ոչինչ չկա: Պարզապես լավ տրամադրության համար պատասխանատու "ուրախության հորմոնը”՝ սերոտոնինը, առավել ակտիվորեն է արտադրվում արեգակի լույսի տակ: Արևը սնուցում է մեզ նաև D վիտամինով, ամրացնում իմունիտետը և լավացնում նյութափոխանակությունը:
Սակայն արևը որքան շռայլ է, նույնքան էլ նենգ կարող է լինել: Դեմքին և վզին գոյացած կնճիռների ուղիղ կեսը արևի "ծնունդն” է: Այս պատճառով, ամռանը տնից դուրս գալիս, առավել ևս լողափ գնալիս, անհրաժեշտ է անպայման օգտվել ուլտրամանուշակագույն Ճառագայթները ֆիլտրող կոսմետիկ միջոցներից: Դրանք մեկուսացնում են այրվածքներ առաջացնող B և մաշկի ծերացման համար պատասխանատու A ճառագայթների մեծ մասը:
Արևային լոգանք ընդունելու ժամանակը խիստ անհատական է: Եթե, ասենք, թուխ մաշկ ունեցողը լողափում պառկելու 1-2 ժամվա ընթացքում ընդամենը կարող է միայն թեթև մգանալ, ապա շիկահերներն այդ ընթացքում "խաշած խեցգետին” կդառնան: Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օծվել ձիթայուղով, սա լավագույն քսուքն է արևայրուքի համար: Յուղոտ մաշկին արևային լոգանք ընդունելուց առաջ պետք է քսել քամած տաք թեյի գույն և թողնել մինչև այն չորանա: Չի կարելի արևի տակ դուրս գալ բաղնիքից և դեմքն օճառով լվանալուց հետո, քանզի ճարպային շերտը քայքավում է և մեծանում այրվածքներ ստանալու հավանականությունը:
Որպեսզի արևային լոգանքներն օրգանիզմին օգտակար լինեն, անհրաժեշտ է այն ճիշտ սնել: Այս ընթացքում օրգանիզմը C, B վիտամինների ու բետա-կարոտինի հավելյալ պահանջ ունի: Հետևապես, պետք է ավելի շատ կարմիր մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն ուտել: Անհրաժեշտ սպիտակուցներն ու ճարպերը կապահովեն բուսական յուղը, կաթը, և որքան հնարավոր է շատ հեղուկ: Արևը չորացնում է օրգանիզմը, ինչը պատճառ է դառնում վաղաժամ կնճիռների և ընդհանուր թուլության: Սակայն խուսափեք գազով հագեցած զանազան քաղցր ջրերից: Խմեք հանքային ջուր, մրգային ու խոտաբույսերով թեյեր:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5344 | date 5.0/1 | date օգտակար, առողջություն, խորհուրդներ կանանց, արևային լոգանք, խորհուրդներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել