Ուրբաթ, 03 Մայ 24, 12:46

Կառավարումը վեր է ամենից, քանի որ այն իրենից ներկայացնում է պրակտիկ մի գործընթաց, որտեղ արվեստը, գիտությունը և ստեղծագործությունը հանդիպում են միմյաց: Հենրի Մինթցբերգ

Գլխավոր » Բլոգեր » Գեղեցիկ և առողջ » Հեռուստացույցը սպանում է
Հեռուստացույցը սպանում է
Գեղեցիկ և առողջ | Բլոգգեր` aniko88 | 04 Ապր 13 20:16

Հեռուստացույցը սպանում է
Վաղուց հայտնի պնդումը այն մասին, որ հեռուստացույցի դիմաց չափից ավելի ժամանակ անցկացնելը վնասակար է առողջությանը, հաստատվել է փաստերով: Գերմանացի նյարդաբանը եկել է այն եզրակացության, որ տարեկան 20 հազար գերմանացի է մահանում հեռուստատեսությամբ չափազանց հրապուրվելու հետևանքով: Ուլմ քաղաքի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Մանֆրեդ Շպիցերը գտնում է, որ ուղղակի կապ կա հեռուստացույցի դիմաց անցկացրած ժամանակի և ճարպակալման, շաքարախտի, բարձր ճնշման և խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով մահացությունների միջև: "Հեռուստացույցին կապված մարդկանց ժամանակ չի մնում սպորտով կամ որևէ այլ շարժուն գործունեությամբ զբաղվելու համար: Նրանք սովորույթ են ձեռք բերում ուտել էկրանի առաջ նստած, ինչը պատճառ է դառնում ճարպակալման և անժամանակ մահվան",- գրում է նա իր գրքում: Նրա հաշվարկներով, ամեն տարի Գերմանիայում, որի բնակչությունը 80 մլն է, 20 հազար հեռուստաէկրանի սիրահարներ մահանում են դրա հետևանքով ձեռք բերած տարբեր հիվանդություններից: Շպիցերի վիճակագրական հետազոտությունները հիմնված են Եվրոպական Միության երկրներում 15 հազար երեխաների առօրյա սովորույթների դիտարկումների վրա: Չնայած նրանց մեծ մասը բնակվում են Գերմանիայում, նմանատիպ ճգնաժամային վիճակ կարելի է նկատել և մնացած եվրոպական երկրներում: "Զգուշացեք հեռուստաէկրանից (Beware of TV screen) գրքում պրոֆեսոր Շպիցերը գրում է նաև, որ հեռուստատեսությունը քայքայիչ ազդեղություն է գործում նաև մտավոր ընդունակությունների վրա": "Ամբողջ ժամանակ հեռուստացույցի առջև անցկացրած երեխաները խիստ սահմանափակ մտահորիզոն ունեն,- ասում է նա: -Նրանք զարգացման ոչ մի խթան չունեն և նրանց մոտ բացակայում է իրական կյանքում այդքան անհրաժեշտ գիծ, ինչպիսին մտքի ճկունությունն է: Երբ երեխաները մեծանում են, նրանց մոտ բթանում են բոլոր զգայարանները, նրանք բոլորովին այլ կերպ են ընկալում համերն ու հոտերը: Արդյունքում այսպիսի մարդիկ գնում են ոչ առողջարար սնունդ, որն անընդմեջ գովազդվում է հեռուստատեսությամբ": Վաղ հասակից հեռուստացույց նայելու սովորությունը ավելի հասուն տարիքում առաջ է բերում ցրվածություն, դեպրեսիա, իսկ երբեմն նաև չհիմնավորված ագրեսիվություն, եզրափակում է պրոֆեսորը: Սա այս թեմայով առաջին ուսումնասիրությունը չէ: Նման երկյուղներ կան նաև ինտերնետի և բջջային կապի ազդեցության վերաբերյալ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5512 | date 5.0/2 | date օգտակար, խորհուրդներ, հեռուստացույց, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել