Երկուշաբթի, 06 Մայ 24, 23:30

Իմաստուն օրենսդիրը սկսում է ոչ թե օրենքների հրատարակությունից, այլ տվյալ հասարակության համար նրանց պիտանիության ուսումնասիրությունից: Ժան Ժակ Ռուսո

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Հագուստը և բնավորությունը
Հագուստը և բնավորությունը
Հետաքրքիր նյութեր | 26 Մարտ 13 22:07

Հագուստը և բնավորությունը
Ինչպիսի ինֆորմացիա են քաղում մարդիկ դիմացինի հագուստից: Առաջինը մարդու նյութական կարգավիճակն է, ապահովվածության աստիճանը: Երկրորդն այն դերն է, որին հավակնում է տվյալ հագուստը կրողը: Իրենց հագուստով մարդիկ գիտակցաբար, իսկ ավելի հաճախ` անգիտակցորեն, ցույց են տալիս, թե ինչպիսին են ուզում ընկալվել շրջապատողների կողմից, ինչպիսի մարդու տպավորություն են ցանկանում թողնել: Եվ այսպես…

Հագուստի ավանդական ոճին են պատկանում համազգեստները և ազգային տարազները: Ավանդական հագուստ են հանդիսանում ոչ միայն ճապոնական կիմոնոները կամ ռուսական սարաֆանները, այլ նաև մարզահագուստ, ռոքերների դուրգամած կուրտկաները, ծրագրավորողների սվիտերներն ու ջինսերը: Ավանդական հագուստ նախընտրողներն այդպիսով ցանկանում են ցուցադրել որոշակի խմբին պատկանելու իրենց պահանջմունքը: Նրանք հանգիստ ու երջանիկ են այն դեպքում, երբ նրանց համարում են որոշակի խմբի, հանրության ներկայացուցիչ:
Օրիգինալ ոճի հագուստը ոչ թե ըստ հայտնի մոդելների կամ ձևացքների կարված հագուստն է, այլ սեփական մտահղացմամբ կարվածը: Այսպիսի հագուստը բացահայտում է մարդու նախաձեղնողությունը, ապրումներ ու ակտիվ հույզեր ունենալու, թարմ գրգիռներ ստանալու պահանջը:
Դասական ոճի հագուստը կարվում է խիստ կանոնների պահպանմամբ: Գույները սովորաբար մեղմ և հանգիստ են, ճչան չեն, ձևածքը սովորաբար լինում է պարզ: Դասական են հագնվում նրանք, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց հեղինակությունը և հավակնում են ազդեցիկ դիրք ունենալ: Այս ոճը ցույց է տալիս նշանակալի լինելու թաքնված, բայց հետևողական ձգտումը և հավակնոտությունը:
Մոդայիկ ոճը աչքի է ընկնում փոփոխություններով ու նորամուծություններով: Նորաձևություններին հետևող մարդիկ պարտադիր չէ, որ օրիգինալ լինեն, սակայն նրանք բարեհաճորեն են վերաբերվում փոփոխություններին, ուրախանում են, իրենց երիտասարդ են զգում, ավանգարդիստ, կամ ուզում են այդպիսին երևալ:
Միօրինակ հագուստը վկայում է, որ այն կրողն ընդունակ չէ հոգևոր ծախսումներ և ներդրումներ կատարել:
Հակադիր ոճը բազմազան հագուստն է, զգեստների ու դիմահարդարանքի մշտական փոփոխությունները: Այսօրինակ բազմազանություն նախընտրողներին բնորոշ է անհանգստությունն ու ինչ-որ բանի նվիրվելուն բավարար չափով պատրաստ չլինելը: Մարդը, որի զգեստապահարանը պայթում է հագուստների բազմազանությունից, ցանկանում է հետաքրքիր և օրիգինալ մարդու տպավորություն ստեղծել իր մասին, քանի որ վախենում է, որ շրջապատողները կնկատեն իր ներքին դատարկությունը:
Պահպանողական հագուստ նախընտրողներն ասես մերժում են վատնողականությունը, դրամը մսխելն ու էրոտիկան: Այդ է պատճառը, որ շատ բիզնեսմեններ արևմուտքում հաճախ ընտրում են այս ոճը: Դրանով նրանք ուզում են ցույց տալ, թե որքան դատող և հաշվենկատ մարդիկ են իրենք:
Արտասովոր, էքստրավագանտ հագուստ կրողները ցանկանում են ցույց տալ, որ իրենք առանձնահատուկ մարդիկ են, նման չեն ուրիշներին: Ընդ որում կարևորը ոչ թե սեփական անհատականությունը դրսևորելն է, այլ ուրիշներից իր տարբերությունն ընդգծելը:

Աղբյուր՝ http://loveyou.am/you/?p=9441
 
view 5768 | date 5.0/2 | date օգտակար, հագուստ, բնավորություն, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել