Երեքշաբթի, 07 Մայ 24, 01:19

Հավատացեք ձեր հաջողությանը հակառակ բոլորին: Կա կյանքն ապրելու միայն երկու եղանակ: Առաջին. կարծես հրաշքներ գոյություն չունեն: Երկրորդ. կարծես շուրջդ միայն հրաշքներ են: Այբերտ Էյնշտեյն

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Բնավորության գծերը` ըստ սիրած գույնի
Բնավորության գծերը` ըստ սիրած գույնի
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` KinoPause | 24 Մարտ 13 15:41

Բնավորության գծերը` ըստ սիրած գույնի
Բնավորության գծերը բացահայտելու ևս մեկ միջոց է սիրելի գույնը: Եթե ուզում եք առանց ավելորդ հարցերի պարզել նրա բնավորությունը, ապա իմացեք, թե որ գույնն է սիրում ամենից շատ…

Վարդագույնի սիրահարները ամբողջ կյանքում հրաշքի են սպասում: Երազում են կատարյալ սիրո մասին, նուրբ են: Սիրում են հարմարավետություն, տանել չեն կարողանում, երբ պայմաններ չկան լիարժեք վայելքի համար: Հանգստությունը նրանց երկրորդ ԵՍ-ն է: Երբեմն նրանք գերագնահատում են իրենց ուժերը, որի արդյունքում հիասթափվում են: Բայց բոլոր անախորժություններից, վատ դեպքերից հետո նրանք շատ շուտ գտնում են իրենց և հանգստանում: Այսպիսի մարդիկ միշտ խոստանում են ավելին, քան կարող են:

Կապույտ: Եթե սիրում եք այս գույնը, ապա ճանապարհորդությունները Ձեզ համար են: Կապույտը սիրողը միշտ փորձում է ընդլայնել աշխարհայացքը, սովորել ու էլի սովորել: Սա նաև դերասանների գույնն է, բայց պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ արտիստ լինի. նրանք պարզապես հոգով են արտիստ: Նրանք սիրում են կյանքը, սիրում են կյանքում դրական դերեր խաղալ: Հեշտությամբ են հասնում հաջողության: Կապույտը նախընտրողը չի սիրում մենակություն, շփվող է, կարողանում է նվիրվել:

Սև գույնի սիրահարները բավական շատ են: Այս գույնն ընտրողը մշտապես պատրաստ է պայքարելու: Նա զգայուն է, լի է կրակով և կրքով: Սակայն, սևի սիրահարները միշտ չէ, որ կարողանում են ճիշտ գնահատել իրավիճակը, ինչից երբեմն պարտվում են և տառապում: Նրա կյանքում ինտիմ հարաբերությունները գլխավոր դերում են: Նա շատ կրքոտ է, սիրում է սիրել և սիրված լինել: Անկախ նպատակից նա միշտ առաջ է գնում, առանց կանգ առնելու: Սևի սիրահարի հետ հարաբերություններում անպայման ականատես կլինեք նրա էմոցիաների չզսպվածությանը: Բռնկուն են, տաքարյուն:

Մոխրագույնի սիրահարները կարողանում են լուծել յուրաքանչյուր բարդ խնդիր: Նրանք սիրում են կարգուկանոն, նաև հավաքված են: Նրանց մոտ յուրաքանչյուր իր ունի իր տեղը: Նա ստեղծագործող անհատ է և կարող է հասնել հաջողության միանգամից շատ ոլորտներում: Անձնական կյանքում նրանք շատ ազատ են, բայց անտանելի կերպով վախենում են խնդիրներից և փորձում խուսափել:

Կանաչ: Մուգ կանաչ գույնը նախընտրողները համառ են և ինքնասածի: Նրանք նաև լավ բիզնեսմեններ են: «Կանաչ» մարդիկ միշտ փորձում են հասնել ֆինանսական կայուն վիճակի: Նրանք մարդիկ մտերիմների մոտ պատպանվածության և անվտանգության զգացում են առաջացնում: Բայց նրա կարծիքի վրա ազդել կարելի է միայն անսպառ համբերություն ունենալու դեպքում:

Կարմիր: Միանշանակ խոսքը կրքոտ մարդկանց մասին է: Նա սիրում է լինել գլխավորը, շրջապատում լիդեր: Եվ դա նրա մոտ հիանալի է ստացվում: Հազվադեպ են տանջվում խղճի զգացումից: Այսպիսի մարդկանց վրա դժվար է ճնշում գործադրել. նրանք միայն նյարդայնանում են, բայց սեփական սխալների համար երբեք չեն զղջում: Նրանք նաև կենսասեր են և անում են ամեն ինչ’ նպատակին հասնելու համար: Սիրում են ռիսկային գործեր:

Ուժեղ կամքի և ոգու տեր մարդիկ են դեղին գույնի սիրահարները: Նրանք հասցնում են ամենուր և լավագույնս կարողանում են դրսևորվել: Նրանք կարողանում են շատ աշխատել, բայց կարող են նաև հիանալի հանգստանալ ինչպես մենակ, այնպես էլ սիրելիի հետ: Նրանք խելացի են, զգայուն և ամբողջ էությամբ հակված են երջանկության: Նրանք իմաստուն մարդիկ են, և շրջապատողները դա լավ հասկանում են, դրա համար էլ ձգտում են նրանց կողքին լինել: Նրանց բնորոշ է նաև համառությունը և համբերատարությունը:

Շագանակագույնի հավակնորդները բավականին հավասարակշռված բնավորություն ունեն: Նրանք գործում են միայն լավ մտածված քայլերով: Նրանք սիրում են իշխել և բացահայտորեն ձգտում են դրան: Նրանց համար ամենակարևորը ամուր կանգնելն է հողին: Դժվար պահին կարելի է նրան վրա հույս դնել:Երբեմն նրանք անզոր են տիրապետել իրենց: Եթե նպատակ ունեն, ապա հասնում են դրան յուրաքանչյուր գնով:

Սպիտակ: Այսպիսի մարդիկ շատ վառ երևակայություն ունեն: Նրանք կարող են ապրել` ստեղծելով իրենց հեքիաթը: Այդ հեքիաթում իրենք արքայադուստր են և ամբողջ ուժերով փնտրում են հենց արքայազնի: Նա կարող է ցավել մյուսների անհաջողությունների համար, բայց միևնույն ժամանակ իրեն հեռու է պահում ուրիշի խնդիրներից: Նրանք երազկոտ մարդիկ են:

Աղբյուր՝ http://arecross.wordpress.com
 
view 6839 | date 5.0/1 | date օգտակար, բնավորություն, գույներ, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել