Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Apple ապրանքանիշը աշխարհի 500 ամենաթանկարժեք արտադրանքների ամենամյա վարկանիշում առաջին հորիզոնական է զբաղեցրել: Վարկանիշը կազմել է Brand Finance Canada խորհրդատվական ընկերությունը: Apple բրենդը 87,3 մլրդ է գնահատվում:
Ցուցակում Apple-ին հաջորդում են Samsung –ը՝ 58,7 մլրդ դոլարով, Google –ը՝ 52,1 միլիարդով, Microsoft –ը՝ 45,5 միլիարդով, Wal-Mart Stores սուպերմարկետների ցանցը՝ 42,3 միլիարդով, IBM –ը՝ 37,7 միլիարդով, General Electric -ը 37,2 միլիարդով, համացանցային Amazon խանութը՝ 36,8 միլիարդով, Coca-Cola –ն՝ 34,2 միլիարդով եւ ամերիկյան հեռահաղորդակցային հսկա Verizon –ը՝ 30,7 միլիարդով:
Ռուսական ներկայացուցիչներից ցուցակի 63-րդ տեղում «Սբերբանկ»-ն է՝ 14,1 բրենդային արժեքով, 122-րդ տեղում «Գազպրոմ»-ն է՝ 8,3 մլրդ դոլարով, գրում է «Վզգլյադը»:
Brand Finance ընկերությունը կազմել է նաեւ աշխարհի ամենաթանկարժեք բանկային բրենդների վարկանիշը, որոնցից առաջատարը Wells Fargo-ն է՝ 26 մլրդ դոլար բրենդային արժեքով: «Սբերբանկ»-ը 13-րդ տեղում է աշխարհի ամենաթանկարժեք բանկային բրենդների ընդհանուր ցուցակում: