Երեքշաբթի, 14 Մայ 24, 20:09

Երբեք մի հանձնվեք: Մեր ամենամեծ թերությունը նրանում է, որ մենք շատ շուտ հանձնվում ենք: Թոմաս Էդիսոն

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Մի´ մերկացիր, մի´ կիսիր և մի´ կախիր պատից
Մի´ մերկացիր, մի´ կիսիր և մի´ կախիր պատից
Հետաքրքիր նյութեր | 01 Մարտ 13 00:56

Մի´ մերկացիր, մի´ կիսիր և մի´ կախիր պատից
Քանի դեռ Ամերիկայի Իլինոյս նահանգում օրենսգետները քննարկում են սպորտային կոշիկներ հագնելու համար հարկ սահմանելու մասին օրինագիծը, այլ նահանգներում արդեն իսկ գոյություն ունեն ոչ սովորական և նույնիսկ զվարճալի հարկատեսակներ:

Նյու Յորք. 2010թ. ի վեր հարկվում են այն կրուասանները, որոնք վաճառողը… կիսել է: Այս հարկատեսակը կազմում է 9 ցենտ` յուրաքանչյուր կիսված կրուասանի համար:

Հյուսիսային Կարոլինա. Դարեմ քաղաքում բնակիչները հարկ են վճարում ընտանի կենդանիների համար: Պետությունը ամորձատված կամ ստերիլիզացված կենդանիների համար տերերին հարկում է 10, իսկ չամորձատված կենդանիների համար՝ 75 դոլլար:

Իլինոյս. Այս նահանգի անխոնջ օրենսդիրները արդեն իսկ հարկեր են սահմանել բոլոր այն կոնֆետների համար, որոնք ալյուր չեն պարունակում:

Նյու Մեքսիկո. Հարկերից ազատվում են… 100 տարին լրացած բոլոր քաղաքացիները: Այս ձևով իշխանությունները մի կողմից իրենց անսահման հոգատարությունն են դրսևորում մեծահասակների հանդեպ, մյուս կողմից՝ գործնականորեն խրախուսում են քաղաքացիների երկարակեցությունը:

Մերիլենդ և Վիրջինիա. Այստեղ իշխանությունները քաղաքացիներին մղում են հիգիենայի և աղբահեռացման այլընտրանքային ուղիներ որոնել: Զուգարանում օգտագործված ջրի համար սահմանված է լրացուցիչ հարկ` ամսական 30 դոլլարի չափով:

Թենեսի. Այս նահանգում փաստացի հարկվում է… օրենքով արգելված գործունեությունը: Բանն այն է, որ այստեղ, նահանգային օրենսդրության համաձայն, թմրադեղեր վաճառողները վճարում են «պրոգրեսիվ» հարկ` անանունության համար: Կոկաին վաճառելու համար, օրինակ, վճարում են անհամեմատ ավելի շատ, քան մարիխուանայի իրացման: Այսպես, նահանգի իշխանությունները կարողացել են հավաքագրել շուրջ 1.5 տրիլիոն դոլլար:

Քոնեքթիքութ. Մեծահասակների համար նախատեսված տակդիրների վաճառքը ազատված է հարկումից:

Կոլորադո. Հարկեր են վճարվում անձեռոցիկների և թղթից պատրաստված բաժակների ու կափարիչների համար:

Յութա. Այն ընկերությունները, որոնց աշխատակիցները աշխատանքի են ներկայանում մերկ կամ կիսամերկ, պարտավոր են պետությանը լրացուցիչ հարկ վճարել` իրենց եկամուտների 10%-ի չափով:

Ալաբամա. Խաղաքարտերի գնված յուրաքանչյուր տուփ հարկվում է լրացուցիչ 10 ցենտով:

Տեխաս. Նավթարդյունաբերողների և կովբոյների նահանգում, ուր բնակվում են աշխարհի ամենախստաբարո տղամարդիկ, հարկվում է տան պատին կախվող ցանկացած նկար, դեկորացիա, նույնիսկ` տոնական խաղալիք:

Արքանզաս. Այստեղ գործում է մի օրենք, ըստ որի՝ դաջվածք անող յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է փոխանցել դաջվածքի արժեքի 6%-ը՝ հօգուտ նահանգային բյուջեի:

Կանզաս. Լրացուցիչ հարկվում է… օդապարիկի գազը. քանի որ ինչ իմանաս` ուր է թռչելու:

armef.com

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 4364 | date 5.0/1 | date օրենքներ, հարկատեսակներ, հարկեր, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել