Ուրբաթ, 03 Մայ 24, 14:30

Կառավարումը վեր է ամենից, քանի որ այն իրենից ներկայացնում է պրակտիկ մի գործընթաց, որտեղ արվեստը, գիտությունը և ստեղծագործությունը հանդիպում են միմյաց: Հենրի Մինթցբերգ

Գլխավոր » Բլոգեր » Գեղեցիկ և առողջ » Մրգերը դեղերի փոխարեն
Մրգերը դեղերի փոխարեն
Գեղեցիկ և առողջ | Բլոգգեր` ArmEco | 27 Փետր 13 20:17

Մրգերը դեղերի փոխարեն
Թուզը կալիումի մեծ քանակության շնորհիվ անփոխարինելի է դառնում սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ, քանի որ կալիումը թեթևացնում է արյունատար անոթների լարվածությունը, հանգստացնում և լայնացնում է դրանք: Այն հարուստ է բետա-կարոտինով, В1, В2, В3, В6, РР, С վիտամիններով: Շատ մեծ կալորիականության պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, ովքեր հակված են գիրանալու:


Լոռամիրգը ակտիվացնում է մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը, իջեցնում է զարկերակային ճնշումը, մեծացնում է ստամոքսահյութի արտադրությունը: Այս հատապտուզը օգտակար է երիկամային և միզապարկի հիվանդությունների բուժման ժամանակ: Լոռամրգի հյութն օժտված է ջերմիջեցնող հատկությամբ: Լոռամրգի հյութը կանխարգելում է երիկամներում քարերի առաջացումը, օժանդակում է ենթաստամոքսային գեղձի ակտիվությանը: Խորհուրդ չի տրվում օգտագործել լոռամրգի հյութը լյարդի և ստամոքսի խոցային հիվանդությունների ժամանակ, աղիների հիվանդությունների ժամանակ:

Խուրման խորհուրդ է տրվում օգտագործել որպես դիետիկ սնունդ: Նրա դոնդողանման փափուկ մասը պարունակում էշատ պեկտիդներ, որոնք օժանդակում են օրգանիզմից դուրս բերել թունավոր նյութերը: Բայց փափուկ զանգվածը կարող է խեղդող տպավորություն ստեղծել մարդկանց մոտ: Խուրմայի մեջ մեծ քանակությամբ գլյուկազա, վիտամին A, C, P սախարոզա, յոդ, մագնեզիում է պարունակվում, ինչպես նաև պեկտինային նյութեր, որոնք օգնում են աղեստամոքսային տրակտի մարսողության ֆունկցիաների գործունեությանը:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6728 | date 5.0/1 | date խորհուրդներ, առողջություն, մրգեր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+2  
№ 1| demetra | 28 Փետր 13 12:31[Նյութ]
Համով և օգտակար, շնորհակալություն hands

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը