Ուրբաթ, 03 Մայ 24, 20:54

Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը: Ալբերտ Էնշտեյն

Գլխավոր » Բլոգեր » Հասարակություն » Լոս Անջելեսում 98 տարեկանում մահացել է «հայկական Ադամ Սմիթը»
Լոս Անջելեսում 98 տարեկանում մահացել է «հայկական Ադամ Սմիթը»
Հասարակություն | Բլոգգեր` ArmEco | 20 Փետր 13 12:59

Լոս Անջելեսում 98 տարեկանում մահացել է «հայկական Ադամ Սմիթը»
Լոս Անջելեսում 98 տարեկանում մահացել է Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, տնտեսագետ Արմեն Ալչյանը, ով հայտնի է գործատու-աշխատող հարաբերություններում իր նորարարական հետազոտություններով: «Ես այնքան շատ էի սիրում աշխատել տնտեսության խնդիրների վրա, որ դա նման չէր աշխատանքի»,-ասել էր նա 2009թ-ին:

Կալիֆոռնիայի համալսարանի պաշտոնական կայքում նշվում է, որ Ալչյանը իր ոլորտում հայտնի գործիչ էր ավելի քան կես դար եւ նպաստել է, որպեսզի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը դառնա ԱՄՆ-ում ամենահեղինակավորներից:

Արմեն Ալչյանը, որին գործընկերներն անվանում են «հայկական Ադամ Սմիթ», Կալիֆոռնիայի համալսարան է մտել 1946 թ-ին եւ թոշակի է գնացել 1984թ-ին, սակայն նրա գրասենյակը գործել է մինչեւ 2007 թ-ը: Ուսանողների մի ամբողջ սերունդ սովորել է «Համալսարանական տնտեսագիտություն» դասագրքով, որի համահեղինակը Ալչյանն էր:

Նա ծնվել է 1914 թ. Ֆրեզնոյում, սովորել է Սթենֆորդի համալսարանում: 1996թ-ին Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի կողմից նա ընտրվել է որպես պատվավոր գործիչ եւ նրա անունով է կոչվել Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիության տեսության ամբիոնը: Նա համարվում էր համալսարանի լեգենդար դասախոս: «Տնտեսագիտության պրոֆեսոր Արմեն Ալչյանն ինձ համար օրինակ է եղել»,-գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Շարպը:


Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5395 | date 5.0/1 | date նորություններ, տնտեսագետ, Արմեն Ալչյան, հասարակություն, ընդհանուր, Ադամ Սմիթ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել