Երեքշաբթի, 30 Ապր 24, 09:20
094 91 93 23
095 91 95 25

Ամեն մի ժողովուրդ ունի այնպիսի կառավարություն, ինչպիսին վաստակել է: Ժոզեֆ Մեստր

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Սովորեք մտածել լավ բանի մասին
Սովորեք մտածել լավ բանի մասին
Խորհուրդներ | Բլոգգեր` armeco-87 | 01 Փետր 13 18:48

Սովորեք մտածել լավ բանի մասին
Բարձր լեռներում աճում էր մի ծառ, որն իրականացնում էր ցանկությունները: Շատ մարդիկ են փորձել գտնել այդ ծառը և իր ցանկությունը պահել: Նա, ով գտնում էր հրաշք ծառը, իրոք գտնում էր այն ամենը, ինչ խնդրում էր: Սակայն մարդկանց մեծ մասին չէր հաջողվում հասնել ծառին. խոր կիրճերը, ձորերը մարդկանց չէին թողնում անգամ մոտենալ նրան: Մի անգամ ճանապարհորդը մոլորվում է լեռներում և մշուշի մեջ միանգամայն անսպասելիորեն բախվում է այդ ծառին: Այն, որ գոյություն ունի մի ծառ, որն իրականացնում է բոլոր ցանկությունները, նա ոչինչ չգիտեր: Ուժասպառ` նա ընկնում է նրա արմատների մոտ ու մտածում է, որ շատ է ուզում քնել: Եվ, իհարկե, միանգամից քուն է մտնում: Արթնանում է հանգստացած և մտածում, որ շատ է ուզում խմել, ու իսկույն ոտքերի տակից աղբյուր է բխում: Սառը ջուրը խմելով` ճանապարհորդը մտածում է, որ վատ չէր լինի նաև ուտել. իսկույն նրա առջև ուտելիք է հայտնվում: Երբ նա հագեցնում է քաղցը, հանկարծ մտածում է, որ այս ամենը շատ տարօրինակ է և այստեղ, հավանաբար, սատանայի մատն է խառը. սատանան իսկույն հայտնվում է նրա առաջ: Սարսափահար նա մտածում է, որ հիմա իրեն կտոր-կտոր կանի, և սատանան նրան կտոր-կտոր է անում:

Մենք բոլորս գրեթե շատ նման ենք այս ճանապարհորդին: Բանն այն է, որ մեր ցանկությունները շարունակ իրականանում են, միայն թե մենք այդ մասին չգիտենք և բնավ չենք մտածում: Կարելի է ասել, որ մենք նստած ենք ցանկությունների ծառի տակ, սակայն անգամ չենք կասկածում այդ մասին:
Հոգեբանները կարծում են, որ այսպես կոչված դրական մտածողությունը կյանքում մեզ անչափ օգնում է: Նա, ով սովորել է չմտածել վատի մասին ու շարունակ մտածում է ինչ-որ լավ, ուրախ, կենսահաստատ բանի մասին, շատ բան է ստանում: Եթե, օրինակ, այդ մարդը հիվանդանում է, սկսում է արագ ապաքինվել, իսկ եթե նրա համար կարևոր է հաջողությունը, ապա գործերում հաջողության է հասնում: Դրական մտածողության ուժը շատ տպավորիչ է...

Ուրախ և տխուր մտքերի միջև ընտրությունը ձերն է... մտածեք միայն դրական, միայն լավ բաների մասին... և ձեր կյանքը կսկսի աստիճանաբար, սակայն անշեղորեն լավանալ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6701 | date 5.0/2 | date առակ, խորհուրդներ, հաջողություն, հաջողության գաղտնիքներ, օգտակար, դրական մտածողություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել