Կիրակի, 28 Ապր 24, 22:09
094 91 93 23
095 91 95 25

Սովորեք առանձնացնել կարևորը ոչ կարևորից: Շատ մարդիկ չեն հասնում հաջողության միայն այն պատճառով, որ չափից ավելի մեծ կարևորություն են տալիս մանրուքներին:

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Ինչպե՞ս եք ծիծաղում
Ինչպե՞ս եք ծիծաղում
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` Administrator | 10 Դեկ 12 17:24

Ինչպե՞ս եք ծիծաղում
Այս թեստի հեղինակները կարծում են, որ մարդու բնավորությունը կարելի է որոշել ոչ միայն ըստ նրա արարքների, խոսելու ձևի ու ժեստերի: Մեզանից յուրաքանչյուրն ունի իրեն բնութագրող այնպիսի շարժումներ, որոնց մասին չի էլ կասկածում: Դա վերաբերվում է նաև ծիծաղին: Ինչպես դուք ծիծաղեք` բարձրաձայն, կամացուկ, քրքջալով, թե` քահ-քահ, միևնույն է, ձեր ծիծաղը ինչ-որ չափով կբնութագրի ձեզ: Ստորև ներկայացված են ծիծաղելու ամենատարածված "ձևերը": Ընտրեք այդ ցանկում ծիծաղելու ձեր տարբերակը և ավելի շատ բան կիմանաք ոչ միայն ձեր, այլև ձեր սիրելիի բնավորության մասին:

ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
  1. Եթե դուք ծիծաղելիս սովորություն ունեք ճկույթով դիպչել շրթունքներին, ապա դուք քաղաքավարի եք, նրբանկատ ու կանացի: Միշտ և ամենուր հետևում եք քաղաքավարության կանոններին, սիրում եք լինել ուշադրության կենտրոնում:
  2. Ծիծաղելիս ձեռքով փակում եք բերանը: Եթե այո, ապա դուք մի փոքր երկչոտ եք և այնքան էլ ինքնավստահ չեք: Հաճախ եք ներփակվում և նախընտրում եք, այսպես ասած, ստվերում մնալ: Խորհուրդ. մի տրվեք ավելորդ ինքնաքննադատությանը և ապրեք ավելի թեթև:
  3. Ծիծաղելու պահին սովորություն ունեք գլուխը ետ գցելու: Դուք դյուրահավատ եք ու վստահող, ունեք լայն մտահորիզոն: Երբեմն անսպասելի արարքներ եք թույլ տալիս` անսալով սեփական ներքին ձայնին կամ զգացմունքներին: Փոխարենը, արժեր առավել հաճախ առաջնորդվել բանականությամբ:
  4. Եթե ծիծաղելիս կնճռոտում եք քիթը, ապա կարելի է ասել, որ ձեր զգացմունքներն ու հայացքները փոփոխվում են շատ արագ և հաճախակի: Դուք զգացմունքային մարդ եք և ինչ-որ տեղ` քմահաճ: Հեշտությամբ եք տրվում պահի ազդեցությանը, ինչն էլ բարդություններ է ստեղծում ոչ միայն ձեզ, այլև` շրջապատողների համար:
  5. Ծիծաղում եք բարձրաձայն և լայն բացված բերանով: Անկասկած, դուք տաքարյուն, կրքոտ և շուտ բռնկվող անձնավորություն եք: Քիչ զսպվածությունը ձեզ չէր խանգարի:
  6. Կամացուկ ծիծաղելուց առաջ կախում եք գլուխը: Ձեզ կարելի է դասել բարեհոգի, անձնուրաց ու նվիրված մարդկանց շարքին: Միաժամանակ` կարողանում եք վերահսկել ձեր զգացմունքներն ու արարքները: Դուք ոչ ոքի անհարկի ու անտեղի չեք նեղացնում կամ վիրավորում:
  7. Եթե ծիծաղելիս բռնում եք կզակը, ապա դուք, չնայած ձեր տարիքին, ամեն ինչում պահպանում եք երիտասարդական ավյունը: Հավանաբար դա է պատճառը, որ շատ դեպքերում գործում եք առանց երկար-բարակ մտածելու:
  8. Ծիծաղելու որոշակի "ձև" չունեք: Անտարակույս, դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր ամեն ինչում և մշտապես առաջնորդվում են սեփական կարծիքով ու դատողությամբ` անտեսելով այլոց տեսակետները: Սա, ի դեպ, ձեզ շրջապատողներից շատերին ամենևին էլ դուր չի գալիս:
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
  1. Եթե զսպում եք ծիծաղելու կամ քրքջալու ցանկությունը, ապա հավասարակշռված ու զուսպ անձնավորություն եք: Դուք հուսալի և հավատարիմ ընկեր եք, չնայած որ շատ դեպքերում ինքներդ եք զգում աջակցության կարիք: Սիրային հարցերում ևս հավատարիմ եք ու նվիրված:
  2. Ծիծաղելիս փակում եք աչքերն ու հետ թեքվում: Դուք զվարճանքների սիրահար եք: Ձեզ համար ընկերուհին հարկավոր է միայն այն ժամանակ, երբ ուզում եք ինչ-որ մեկի հետ կիսել ձեր հոգսերը:
  3. Ծիծաղում եք բարձրաձայն` լայն բացված բերանով: Դուք պատկանում եք այն տղամարդկանց դասին,  ովքեր փորձում են կյանքից մաքսիմում հաճույք քաղել: Դուք հիանալի զուգընկեր եք, բայց... միայն հանգստի ժամանակ: Սիրային հարցերում ունեք մի վատ սովորություն` արագ ձանձրանում եք ընկերուհուց և երբեմն կարող եք շատ կոպիտ լինել:
  4. Ծիծաղելիս ողջ մարմնով ցնցվում եք` ձեռքերը խփելով ծնկներին: Դուք բարդույթավորված անձնավորություն եք: Միշտ ձգտում եք գտնվել ուշադրության կենտրոնում, բայց անտեղի չարանում եք, երբ դա ձեզ չի հաջողվում:
  5. Խորհրդավոր ժպտացող տղամարդը կարող է շատ համեստ անձնավորության տպավորություն թողնել: Սակայն զգուշացեք. իրականում ձեր առջև կարող է լինել խորամանկ, ուսումնասիրող ու խորաթափանց անձնավորություն:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7890 | date 5.0/3 | date բնավորություն, դու և նա, կին և տղամարդ, ծիծաղ, հոգեբանական թեստ, թեստեր, օգտակար, Ժպիտ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 5
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
0  
№ 5| Ani | 25 Դեկ 12 18:52[Նյութ]
bazmaket, chisht es... bayc te nyutum xosqy mardu sovorakan cicaxi masin e, voch te konkret pahin cicaxic inqd qez voch nman cicaxelu masin, edqan el parz chstacvec inch ei uzum asel

+3  
№ 4| bazmaket | 25 Դեկ 12 18:36[Նյութ]
Ինձ թվումա ծիծաղելու ձևը կախված ա նրանից, թե ինչի վրա ես ծիծաղում cookie cookie

+1  
№ 3| Alla | 23 Դեկ 12 20:25[Նյութ]
ես 6ը lol

+2  
№ 1| demetra | 13 Դեկ 12 19:11[Նյութ]
Ես 6-րդն եմ: Շնորհակալություն flowers

+1  
№ 2| ArmEco | 13 Դեկ 12 19:45[Նյութ]
smile իսկ ես 2-րդը...

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը