Շաբաթ, 18 Մայ 24, 22:55

Հաջողությունը՝ դա կախարդություն չէ կամ էլ խորհրդավոր ինչ-որ բան: Հաջողությունը՝ դա ձեր ստացած ֆունդամենտալ գիտելիքները պրակտիկայում հետևողական կիրառելու բնական արդյունքն է: Ջիմ Ռոն

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Աշխարհի գեներալիսիմուսները
Աշխարհի գեներալիսիմուսները
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` armeco-87 | 06 Նոյ 12 14:16

Աշխարհի գեներալիսիմուսները
Գեներալիսիմուս լատիներեն բառ է, որ նշանակում է ամենագլխավոր: Պատերազմի ժամանակ այդ կոչումը տրվում է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարին կամ մի քանի դաշնակից երկրների միացյալ ուժերի ընդհանուր հրամանատարին: 16-18-րդ դարերում գեներալիսիմուսը նաև պատվավոր տիտղոս էր և տրվում էր նաև պետական ու պալատական առանձին գործիչների:
Առաջին անգամ գեներալիսիմուսի կոչումը 1569 թվականին շնորհվել է Ֆրանսիայի Կարլոս 9-րդ թագավորի 18-ամյա եղբորը` արքայազն Անրի Անժուացուն, որը հետագայում դարձավ թագավոր: Ռուսաստանում առաջինն այդ տիտղոսին արժանացել է Ա. Ս. Շեյնը 1696 թվականին` որպես Ազովյան ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, երկրորդը` Ա. Գ. Մենշիկովն էր, (1727թ.), երրորդը` Ա. Ու. Բրաունշվեյգսկին (1740թ.): Ամենափառաբանված գեներալիսիմուսը Ս. Վ. Սուվորովն էր, որն այդ կոչմանն արժանացավ ռազմական մեծ տաղանդի և 1799 թ. Ալպերի վրայով հաղթական անցում կատարելու համար: ԽՍՀՄ-ում գեներալիսիմուս կոչումը սահմանվեց 1945 թ. հունիսի 26-ին և հաջորդ օրն այն շնորհվեց Ի. Վ. Ստալինին:
Գեներալիսիմուս կոչումը տարբեր երկրներում տրվում է տարբեր ձևերով: Հաճախ այն շնորհվում է ցմահ, մեկ այլ դեպքում` միայն պատերազմի ընթացքում: Չինական դիկտատոր Չան Կայ Շինն ինքն էր իրեն կոչում շնորհել: Ինչպես նա, այնպես էլ Ֆ. Ֆրանկոն (Իսպանիա), Ռ. Ուրուխիլյոն (Դոմինիկյան Հանրապետություն) որպես գեներալիսիմուսներ մերժվեցին ժողովրդի կողմից:
Գեներալիսիմուսների թիվն աշխարհում հասնում է 16-ի: Բացի նշվածներից, գեներալիսիմուսներ են եղել Ֆրանսիայում Գ. Դե Դիգը (16-րդ դար), Լ. Կոնդեն (17-րդ դար), Ա. Ռիշելյեն (18-րդ դար), Ավստրիայում Ռ. Մոնտեկուկելին (17-րդ դար), Ե. Սավոյսկին և Լ. Դաուն (18-րդ դար), Հ. Կառլը և Կ. Շվարցենբերգը (19-րդ դար), Գերմանիայում` Ա. Վալենշտայնը (17-րդ դար):
Այժմ աշխարհում գեներալիսիմուս չկա:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5436 | date 5.0/5 | date օգտակար, ռազմական, գեներալիսիմուս

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել