Շաբաթ, 27 Ապր 24, 18:55
094 91 93 23
095 91 95 25

Երբեք մի կախեք գլուխը: Բարձր պահեք այն: Նայեք աշխարհի ուղիղ աչքերին: Հելեն Կելլեր

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Ամուսնական զույգերի համապատասխանության որոշումը թվերի միջոցով
Ամուսնական զույգերի համապատասխանության որոշումը թվերի միջոցով
Հարաբերություններ | Բլոգգեր` Hovhannes | 18 Հոկտ 12 16:15

Ամուսնական զույգերի համապատասխանության որոշումը թվերի միջոցով
Ամուսնական զույգերի համապատասխանությունը որոշելու համար նախ պետք է գտնեք ձեր և ձեր զուգընկերոջ ծննդյան թվի կոդը: Օրինակ, դուք ծնվել եք ամսի 15-ին: Գումարում եք 1 և 5 թվերը, ստանում եք 6: Դա ձեր կոդն է: Զուգընկերոջ ծննդյան թվի հետ կատարում ենք նույն գործողությունը և ստանում եք, ասենք` 8: Ձեր կոդն ու նրա կոդը գումարում եք` 6+8=14: Սակայն համապատասխանությունը որոշելու համար թիվը պետք է միանիշ լինի: Ուստի նորից գումարում եք` 1+4=5: Այժմ մնում է ստացված թվի դիմաց կարդալ, թե ձեր համատեղ միությունն ինչպիսին կլինի:
 
Կոդ=1. Դուք վատ զույգ չեք, սակայն միշտ չէ, որ ձեր ցանկություններն համընկնում են: Երկուսիդ մեջ էլ դրված է ինքնահաստատվելու ձգտում: Առանց "մարտի" դուք` երկուսդ էլ, երբևէ չեք հանձնի ձեր դիրքերը: Իսկ եթե կարողանաք համբերությամբ վերաբերվել միմյանց ֆանտազիաներին, ապա բավական համերաշխ ընտանիք կունենաք:
 
Կոդ=2. Դուք միմյանց նկատմամբ ռոմանտիկ ձգտումներ ունեք, և ձեր զգացմունքներն համընկնում են: Ավելի լավ է` ընդմիշտ սիրեկաններ մնաք, որպեսզի ձեր ընտանեկան առագաստանավը չխորտակվի: Այնուհանդերձ, եթե դուք ամուսնությունից առաջ մտածեք ձեր կացարանի և նյութական բազան ապահովելու մասին, ապա, ամենայն հավանականությամբ, դուք 20 տարի անց կկարողանաք հաղթել "Իդեալական զույգ" անվանակարգում:
 
Կոդ=3. Ձեզ կապում է կիրքը: Ձեր հարաբերություններում գերիշխում է սեքսուալ կողմը: Ընդ որում, դուք այնքան եք տարված էրոտիկ տրամադրությամբ, որ մնացած բոլոր ոլորտներում հարաբերությունները մղվում են 2-րդ պլան: Մեկդ մյուսիդ նկատմամբ առավել շատ ուշադրություն դարձրեք նաև այլ ոլորտներում: Միայն այդ դեպքում կապահովվի համատեղ ու երջանիկ կյանք:
 
Կոդ=4. Դուք ավելի շատ լավ ընկերներ եք, քան` սիրահարներ: Հնարավոր է, միմյանց նկատմամբ առավել մտերիմ և հետաքրքիր դառնալու համար բոլորովին էլ պարտադիր չէ ամուսնանալ: Եթե, անուամենայնիվ, մտադիր եք օրինականացնել ձեր հարաբերությունները, իմացեք, որ ձեր ամենամեծ ձեռքբերումը կլինի փոխըմբռնումը: Իսկ բուռն զգացմունքներն ու կիրքը, հնարավոր է, գտնեք այլ տեղում: Ուստի մտածեք. կուզենայի՞ք ընդմիշտ ապրել երկակի կյանքով:
 
Կոդ=5. Ձեզանից յուրաքանչյուրը հիացած է իրենով, իսկ ահա զուգընկերոջից ակնկալում է ողջամիտ արարքներ և նվազ էքսցենտրիկություն: Ձեր միությունը միաժամանակ և գրավիչ է, և անկայուն: Չէր խանգարի դրսևորել առավել հասուն մտածելակերպ ու զիջողականություն: Այսպիսով կկարողանաք համատեղ ապրել մի քանի տասնամյակ:
 
Կոդ=6. Դուք միաձուլվել եք մի մարմնի մեջ և չեք ուզում դուրս գալ այդ վիճակից: Կողքից նայողների համար, թվում է, թե այդպիսի զույգն այս աշխարհից չէ: Իրականում ձեր հարաբերություններին կարելի է միայն նախանձել: Դուք կառուցել եք ձեր աշխարհը, որտեղ ապրում եք երջանիկ ու ապահով կյանքով: Շատերին դժվարությամբ է հաջողվում ունենալ այն, ինչ դուք ունեք:
 
Կոդ=7. Դուք երկուսդ էլ ձգտում եք ապագայում լինել հաջող, երջանիկ զույգ: Աշխատեք առաջին հերթին հավատալ ինքներդ ձեզ: Միայն այդ դեպքում կփոխվի վերաբերմունքը մեկդ մյուսի հանդեպ: Թույլ մի տվեք, որ որևէ տարաձայնություն կամ մի չնչին վիրավորանք ընդմիշտ բաժանի ձեզ:
 
Կոդ=8. Միասին դուք կազմում եք մի հզոր ուժ և հեշտությամբ կարող եք դիմակայել ձեր բոլոր թշնամիներին: Սակայն ձեր հարաբերություններում մշտապես հակասություններ են նկատվում: Ձեզանից յուրաքանչյուրի "ես"-ը պայքարում է առավել "իշխանական" դիրքեր գրավելու համար: Թեպետ դա դժվար թե վնասի ձեր միությանը: Ձեզ շատ դժվար է բաժանել: Բաժանումն անխուսափելի կլինի միայն այն դեպքում, երբ ձեզանից որևէ մեկն ուղղակի ձանձրանա:
 
Կոդ=9. Եթե կրքոտ սեքսն ու միմյանց նկատմամբ անհաղթահարելի ձգտումը չլիներ, դժվար թե դուք կարողանայիք միասին լինել: Այնպես որ, "ինտիմ" կոչվող սիրավեպն առավել բավարար է, քան ամուսնությունը: Շարունակեք վայելել ձեր սեքսուալ հարաբերություննեըը: Եթե այդ "թեման" էլ սպառի իրեն, դուք կբաժանվեք բարեկամաբար և ընդմիշտ կմնաք միմյանց հիշողություններում:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 8290 | date 5.0/3 | date ՍԵՐ, գուշակում, հարաբերություններ, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 1| Karen85 | 19 Հոկտ 12 20:03[Նյութ]
Կոդ 2... yes

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը