Շաբաթ, 27 Ապր 24, 17:10
094 91 93 23
095 91 95 25

Կյանքը նման է հեծանիվ վարելուն: Որպեսզի պահպանեք ձեր հավասարակշռությունը, դուք պետք է անընդհատ շարժվեք: Ալբերտ Էնշտեյն

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Չի կարելի գեղեցիկը ձեռք բերել ոչ գեղեցիկ ճանապարհով. առակ
Չի կարելի գեղեցիկը ձեռք բերել ոչ գեղեցիկ ճանապարհով. առակ
Խորհուրդներ | Բլոգգեր` Hovhannes | 01 Հոկտ 12 14:55

Չի կարելի գեղեցիկը ձեռք բերել ոչ գեղեցիկ ճանապարհով. առակ
Լոնդոնում ապրում էր մի վաճառական, որը դժբախտություն էր ունեցել պարտք վերցնել մի վաշխառուից: Վերջինս, լինելով բավական ստոր և այլանդակ անձնավորություն, հայտարարեց, որ կմոռանա պարտքի մասին, եթե վաճառականի աղջիկը դառնա իր կինը: Վաճառականը չհամաձայնվեց: Այդ ժամանակ վաշխառուն առաջարկեց այսպիսի մի խաղ խաղալ. Դատարկ քսակի մեջ գցեց երկու քար, մեկը սպիտակ, մյուսը սև: Աղջիկը պետք է հաներ դրանցից մեկը. եթե սպիտակը դուրս գա` նա կմնա հոր մոտ, եթե սևը` պետք է դառնա նրա կինը: Վաճառականն ու իր դուստրը ստիպված եղան ընդունել առաջարկը: Բայց... երբ վաշխառուն քարերը լցրեց քսակի մեջ,ա ղջիկը նկատեց, որ դրանք երկուսն էլ սև են:
Ի՞նչ աներ: Ինչպե՞ս դուրս գար այդ իրավիճակից:
Նա ձեռքը մտցրեց քսակի մեջ, հանեց քարը և իբրև թե հանկարծակի վայր գցեց այն հատակին, որտեղ քարն ակնթարթորեն կորավ այլ քարերի մեջ:
-Ա՜խ, ափսոս,- ասաց աղջիկը,- դե լավ, փորձանք չէ: Մենք կնայենք, թե քսակի մեջ ինչ գույնի քար է մնացել և կիմանանք, թե որն է ընկել:
Քանզի քսակի մեջ մնացել էր սև քար, ուրեմն նա հանել էր սպիտակը, չէ որ վաշխառուն չէր խոստովանի իր խարդախությունը:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7058 | date 5.0/8 | date օգտակար, խորհուրդներ, առակ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 3
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+3  
№ 1| demetra | 09 Հոկտ 12 20:56[Նյութ]
Հիանալի էր... աղջիկներ սովորեք խորամանկ լինել, իսկ դուք` տղաներ կարդացեք վերնագիրը: flowers

0  
№ 2| ArmEco | 09 Հոկտ 12 21:00[Նյութ]
_good _good _good

0  
№ 3| Karen85 | 11 Հոկտ 12 23:58[Նյութ]
Համամիտ եմ :))

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը