Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Հետազոտող գիտնականների շրջանում վաղուց տարածված է այն վարկածը, որ Երկիր մոլորակի վրա մեր աշխարհից բացի, ըստ ամենայնի, գոյություն ունեն երկու կամ ավելի զուգահեռ աշխարհներ, որտեղ մեզ հետ համատեղ կամ մեզանից անկախ ապրում են այլ կենդանի էակներ: Բացի այդ, կան բազմաթիվ վկայություններ, նույնիսկ` գիտական փաստեր, որոնք հաստատում են զուգահեռ աշխարհների առկայությունը:
Դեռ հին ժաղովուրդներն ուրբաթ օրը համարել են անհաջող կամ անիծված: Հնարավոր է դրա պատճառն այն է, որ 2000 տարի առաջ, հենց ուրբաթ օրն են խաչել Քրիստոսին կամ էլ վաղուց մարդիկ նկատել են, որ ուրբաթ օրվա համար նախատեսված գործերն հաջող չեն ընթացել:
Տարածված կարծիքն այն մասին, թե ուրբաթ օրը դժբախտ է, կարելի էր սնահատավություն համարել, եթե չլինեին հակառակը հավաստող փաստեր:
Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց անժխտելի է, որ մարդու մարմինն ինչ-որ չափով հիշեցնում է ... որև միրգ: Մեկը նման է տանձի, մյուսը բանանի տպավորություն է թողնում, մեկն էլ` խնձորի: Դրա դեմ պայքարելն այնքան էլ դժվար չէ: Ուղղակի պետք է իմանալ, թե ինչպես է հարկավոր սկսել և ինչ մարզաձևով պետք է զբաղվել:
Ու Ցունհան և Ու Սունշի չինական ընտանեկան զույգը, 88 տարի համատեղ ապրելուց հետո, վերջապես կարողացել է նկարահանվել ամուսնական ալբոմի համար: Ամուսնական զույգին տոնական ֆոտոսեսիա են նվիրել:
Նկարում պատկերված են 101-ամյա Ու Ցունհանը և նրա 103-ամյան կին Ու Սունշին` հարսանեկան հագուստներով:
Իհարկե, Նոր տարին բոլորի կողմից սիրված և երկար սպասված տոն է: Իսկ գիտե՞ք, թե տարվա ընթացքում քանի Նոր տարի կա և ե՞րբ ու ո՞վ է դրանք տոնում:
Սկսենք նրանցից, ովքեր Նոր տարին տոնում են մեզ նման` դեկտեմբերի 31-ի գիշերը: Այդ երկրներն են Ավստրալիան, Իտալիան, Ճապոնիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան և շատ ու շատ այլ երկրներ:
Սեր տարածիր ամենուր, ուր էլ որ գնաս և առաջինը՝ քո տանը: Սեր ցույց տուր քո երեխաներին, քո կնոջը կամ ամուսնուն, քո հարևանին: Յուրաքանչյուրը, ով քեզ մոտ գա, թող քեզնից չհեռանա առանց ավելի լավ ու ավելի երջանիկ զգալու: Եղիր Աստծո բարության կենդանի դրսևորումը՝ թող մարդիկ բարություն գտնեն քո դեմքին, քո աչքերում, քո ժպիտի մեջ:
Չինացիները խոսում են 7 տարբեր բարբառներով, որոնք բոլորն էլ կոչվում են չինարեն: Մի բարբառով խոսողը մյուսի լեզուն չի հասկանում, բայց երբ մեկը գրում է, մյուսը կարդում է և հասկանում դիմացինին: Գաղտնիքը գրի` հիերոգլիֆի մեջ է: Այն բառի, նույնիսկ նախադասության իմաստ ունի և գծանկարի վրա տրված է առարկայի կամ գաղափարի խորհրդանիշը:
«Ուրիշ ու˚մ կարելի է կոչել աստված կամ մարդ աստվածային, եթե ոչ նրան, ով առաջինը գիր գտավ»: Պլատոն
Հույն փիլիսոփայի այս միտքն ասես կրկնում է հայ գրերի գյուտի հեղինակ Մաշտոցի կենսագիր Կորյունն իր«Վարք Մաշտոցի» գրքում. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ` հայերեն լեզվի նշանագրեր»:
Գեներալիսիմուս լատիներեն բառ է, որ նշանակում է ամենագլխավոր: Պատերազմի ժամանակ այդ կոչումը տրվում է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարին կամ մի քանի դաշնակից երկրների միացյալ ուժերի ընդհանուր հրամանատարին: 16-18-րդ դարերում գեներալիսիմուսը նաև պատվավոր տիտղոս էր և տրվում էր նաև պետական ու պալատական առանձին գործիչների:
Առաջին անգամ գեներալիսիմուսի կոչումը 1569 թվականին շնորհվել է Ֆրանսիայի Կարլոս 9-րդ թագավորի 18-ամյա եղբորը` արքայազն Անրի Անժուացուն, որը հետագայում դարձավ թագավոր:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ այնպես, ինչպես ոչ մեկին: Սիրում եմ ամենամեծ սիրով, բայց և վախենում այդ մեծ սիրուց: Վախենում սոսկ այն պատճառով, որ այն մերժվի և վերածվի տառապանքի: Ես սիրում եմ քեզ, մինչդեռ դու չգիտես այդ մասին: Մի՞թե իմ սերը պիտի այսպես հրդեհվի, այրվի ինչպես մոխիր, իսկ դու չտեսնես:
Կյանքը հանուն ճանաչողության, ինչ խոսք, խելահեղ բան է. և, համենայն դեպս, այն զվարթամտության նշան է։ Այդ կամքի մարդը նույնքան զվարճալի է երևում, որքան փիղը, որ ջանում է կանգնել գլխի վրա։
1975 թվականի հուլիսի 21-ին լիվերպուլյան "Արձագանք" թերթը գրել է երկու եղբայրների մասին, որոնք, մեկ տարվա տարբերությամբ, զոհվել են առեղծվածային հանգամանքներում: Հոդվածը վերնագրված էր "Ճակատագրի դաժան շրջադարձ" և պատմում էր այն մասին, թե ինչպես են 20 տարեկան երիտասարդները զոհվել ճանապարհային ավտովթարի ժամանակ: