Հինգշաբթի, 27 Հուլ 17, 23:39

Միայն դատարկ մարդիկ գիտեն իրենք իրենց: Օ. Ուայլդ

Գլխավոր » Հոդվածներ » Ընդհանուր / Այլ  

Հոգեբանական խորհրդատվություն կորուստների դեպքում
Ընդհանուր / Այլ | Հեղինակ` Սեդա Բավեյան / Seda Baveyan - E Sebave | 19 Հնվ 17 18:07



Հուղարկավորությունից հետո վերադառնալով ամենօրյա հոգսերին՝ պատում է լքվածության զգացումը՝ ինչպես ընտանիքի, այնպես էլ ընկերների կողմից:Ինչ վերաբերում է աշխատանքին /ծառայությանը/, ապա ղեկավարությունը հակված է կարծելու, որ այդ անձնավորությունն ամբողջությամբ հաղթահարել է իր անհանգստությունները և կարող է, ինչպես նախկինում, կատարել իր աշխատանքը:
Շոկի /ցնցման/ հետևանքները դեռևս ուժեղ են , բայց կարող է առաջանալ զգացում, որ ամեն ինչ այնքան վատ չէ, և կյանքը շարունակվում է: Այնուհետև չքվում են ցնցման բոլոր հետևանքները, և գիտակցվում է կորստի իրականությունը:Այդ ժամանակ հուզական ապրումների տարապատկերը բավականին ընդարձակ է. մարդն զդում է կորուստը և դժվար է կառավարում իրեն: Այդ ժամանակահատվածում ունեցած ապրումներից են՝
1. Քնի ուժեղ փոփոխություն:
2. Խուճապային վախ, հաճախ խելացնորություն /պարանոյա/:
3. Ախորժակի փոփոխություն՝ ուղեկցվող քաշի էական կորստով կամ ավելացումով:
4. Անբացատրելի լացի շրջաններ:
5. Հոգնածություն և ընդհանուր թուլություն:
6. Մկանային կծկումներ:
7. Տրամադրության կտրուկ փոփոխություններ:
8. Կենտրոնանալու և հիշելու անկարողություն:
9. Սեքսուալ պահանջմունքի ակտիվության փոփոխություն:
10.Մոտիվացիայի անբավարարություն:
11.Տառապանքի ֆիզիկական նշաններ:
12.Մահացածի մասին խոսելու անհրաժեշտության բարձրացում:
13.Մեկուսանալու մեծ ցանկություն:
ՄԻ քանի ամիս անց սկսվում է «լավ ու վատ օրերի» շրջանը: Մեծանում է գրգռվածությունը և նվազում համբերատարությունը ֆրուստրացիայի նկատմամբ: Չեն բացառվում ցասման խոսքային կամ ֆիզիկական դրսևորումներ, էմոցիոնալ հետաճի /ռեգռեսիայի/ զգացումը, իմունային համակարգի քայքայման պատճառով մարմնական հիվանդությունների աճ՝ հատկապես վարակիչ և մրսածության բնույթի: Վեցամյա ժամկետի լրացումով սկսվում է դեպրեսիան: թուլանում է տեղի ունեցածի ծանրությունը, բայց ոչ հույզերը[1]:
Տարելիցները, ծննդյան օրերը, տոները առավել տանջալից են , քանզի իրենց հետ կրկին բերում են դերեսիա: Մահվան առաջին տարելիցը կարող է լինել կամ դարձյալ ցնցումային կամ բեկումնային՝ ըստ տարվա ընթացքում ապրած տառապանքների հետևանքների:
Կորստի ցավը դառնում է տանելի,և մտերիմի կորուստը կրած մարդն աստիճանաբար վերադառնում է նախկին կյանքին:Տեղի է ունենում «հուզական հրաժեշտ»մահացածի հետ: Գիտակցում է, որ միևնույնն է՝ այդ մարդուն մոռանալն անհնար է: Ուստի այլևս անհրաժեշտություն չկա կորստի ցավով լցնել ամբողջ կյանքը: Հենց այս ժամանակաշրջանում էլ խոսակցականում անհետանում են «ծանր կորուստ» և «վիշտ» բառերը. Կյանքն իրենն է անում: Այս ժամանակացույցը, ինչպես և ապրած դժբախտության փուլերը, կարող են փոփոխվել: Մարդիկ շարժվում են դրա սահմաններում՝ երբեմն վերադառնալով առաջին ժամերի փուլին, իսկ դրանից հետո՝ հետ թռչելով իրականություն: Դա նոմալ է և սպասելի:
Ներքոհիշյալ փուլերն արդարացիորեն վերաբերում են ընդհանուր վիշտ ապրած մարդկանց: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ բոլոր մարդիկ տարբեր են, իսկ գործընթացն ինքնին փոփոխական, այնպես որ մեծամասնությունը կսկսի առաջին աստիճանից և կապրի բոլորը հերթականությամբ: Մեծ դեր է կատարում շարժունությունը, որը կապված է աստիճանների մեջ տեղակայմամբ և գտնվում է դրանց ներսում:
Քիչ չեն այն մարդիկ, որոնք պատմում են, որ երկու շաբաթ անց նկատելի «առաջընթացից» հետո վերադառնում են առաջնային մակարդակին: Կարևոր է հիշել որ վիշտն այդ դեպքում կրում է հետաճի հուզական պատրանքներ՝ չնայած իրականում միշտ տեղի է ունենում առաջընթաց: Վատագույն դեպքում այդ շարժը ուղղակի կանգ է առնում: Միայն այն, որ ապրած կորստի գործընթացը չի թուլանում և չի դադարեցվում, արդեն առաջընթաց է :
1. Շոկ: Ցնցումը, որն ապրում է մտերիմ մարդու մահվան պահին, կատարվում է նույնիսկ նրա երկար անհուսալի հիվանդության դեպքում և դրան պատրաստվելու երկար ամիսների ընթացքում:Մեր հիշողությունը պահպանում է այդ ժամանակ տեղի ունեցած շատ քիչ մանրամասնություններ՝ միայն իմացությունն այն բանի, թե ինչ պետք է արվի: Շոկը սովորաբար անցնում է հինգ- վեց շաբաթ անց, բայց կարող է նաև ավելի երկար տևել՝ ըստ մարդու՝ հիվանդագին տպավորությունից խուսափելու կարողությունների:
2. Հույզերի ժայթքում: Մենք կարող ենք և չտեսնել հույզերի ուժեղ արտահայտում մահվան պահին, և դրանից հետո դրանց « ցամաքում»մի քանի շաբաթ անց: Երբ շոկը վերջնականապես ներծծվում է, մարդը կարող է ունենալ ուժեղ հույզեր: Դրանք են՝ գրգռումը , վախը, ապաշխարումի և սաստիկ միայնության զգացում : Այս շրջանում վերանայվում է ապրած կյանքը, և մարդիկ շատ են զարմանում՝ բացահայտելով՝ թե ինչքան մեծ էր իրենց կախվածությունը մահացածից:Դրա գիտակցումը կարող է բերել ինքնագիտակցության կորստի և ոչ համապատասխանության զգացումներ:
3. Դեպրեսիա:Դեպրեսիան հավաքում է վերոհիշյալ բոլոր հույզերն ու ուժեղացնում դրանք՝ հավելելով անօգնականության և անհուսալիության զգացումները: Մարդիկ բողոքում են, որ իրենց կողքին այլևս «չեն զգում» իրենց սիրելիներին կամ ցանկանում են լինել նրանց հետ: Ընտանիքն ու ընկերները վախենում են սուիցիդից, բայց կորուստ ունեցածները սովորաբար այդ վիճակն արտահայտում են այսպես.» Ես ինձ ոչինչ չեմ անի, բայց եթե մահն այս գիշեր գա իմ հետևից, ես նրա չեմ վռնդի»:
4. Տառապանքի ֆիզիկական նշաններ: Սա ընդհանուր երևույթ է՝ հատկապես երեխաների շրջանում: Եթե մահվան պատճառը կաթվածն է, մտերիմները կարող են ճնշում զգալ կրծքում, ծնոտից ներքև, դեպի ձախ ձեռքը տարածվող ցավ և այլ նշաններ, որոնք առկա են եղել մահացածի մոտ: Մի կնոջ դեմքը պատվել էր խոր վերքով, այն բանից հետո , երբ նրա փեսացուն մահացել էր դեմքի վերքից՝ հրազենի կրակոցով: Երբ նրան ցույց տվեցին, որ նրա այտի վերքը եղել է մահացածի իրական վերքի հայելային արտացոլումը, այն ինքն իրեն, առանց որևէ բուժման լավացավ:
5. Անհանգստություն: Իրենց մտերիմներին կորցրած մարդիկ հաճախ տեսնում են վառ երազներ (կամ նրանք երազում են իրականում), տեսնում և լսում են իրենցից հեռացած մարդկանց: Կարող է նաև լինել այլ անհանգստություն, որն արտահայտվում է, օրինակ, այսպիսի բառերով. «Որտե՞ղ է այժմ իմ սիրելին», «Նա երջանի՞կ է», «Նա ինչպե՞ս կարող է լինել աշխարհում՝ իմանալով, որ ես այսպես տառապում եմ…», «Կլինե՞նք միասին, երբ ես մահանամ»: Երբեմն դա ձեռք է բերում վախի ձև՝ Աստծո դատաստանից, որը կարող է իր հետ բերել հավելյալ կորուստներ: Շատերն ունեն իրենց սիրելիներին «մոռանալու» խոր անհանգստություն, ինչն արտահայտվում է հետևյալ կերպ. «Դժվար թե կարողանամ հիշել՝ ինչպես էր այդ մարդը ժպտում… կամ նրա ձայնը»[2]:
Գոյություն ունեն տարբեր տարիքի շատ մարդիկ՝ տղամարդիկ և կանայք, մեծահասակներ և երեխաներ, որոնք միավորված են կորուստի տառապանքի շուրջ: Երբ մահանում է մոտիկ մարդը՝ երեխան, մայրը կամ հայրը, քույրը կամ եղբայրը, ընկերը, սիրած անձնավորությունը, թվում է թե ամբողջ աշխարհը փլուզվում է աչքերիտ առջև: Շատ մարդիկ վախենում են մոտիկ մարդկանց կորցնելու վախից ավելի շատ քան սեփական մահից: Մարդը շոկային փուլում դեռ չի գիտակցում կորուստի փաստը և նրա հնարավոր հետևանքները, և նա բնազդաբար փորձում է պաշտպանվել, հեռանալ նրանից: Այստեղից էլ վարքի ոչ ադեկվատ դրսռորումներ, որոնք դիտարկվում են կորուստից մի քանի օր հետո: Ոմանք կրկնում են՝ "Չեմ հավատում, նա չեր կարող կարող մահանալ", մյուսները համառում են բժշկական միջամտության շարունակականությանը և այլն: Հաճախ մարդիկ ունենում են փոփոխության զգացողություն, կարծես թե չեն ճանաչում իրենց կամ շրջապատող աշխարհը: Արցունքները այս փուլում միշտ չէ որ առկա են:
 
Շոկային փուլին փոխարինելու է գալիս զայրութի փուլը: Զայրույթը կարող է ուղղված լինել դեպի մահացածը ("ում ես դու մեզ թողել), բժիշկներին և բարեկամներին (չկարողացաք փրկել) կամ անծանոթ մարդկանց հանդեպ (դուք ողջ եք, իսկ նա ոչ):Այս փուլում գիտակցվում է կորուստի փաստը, սակայն հարազատին կորցրած մարդը դեռ չունի այնքան ուժ, որ հարմարվի այդ փաստին: Այս փուլում հաճախ դիտարկվում են քայքայիչ, դեստրուկտիվ արարքները, որոնք ուղղված են շրջապատի կամ սեփական անձի հանդեպ:Ինքնաքայքայումը կարող է արտահայտվել ալկոհոլի չարաշահման մեջ,ծխախոտի,ուտելու, դեղորայքի (շատ է խմում, իրար հետևից ծխում է, սկսում է շատ քաղցր ուտել կամ հակառակը ոչ մի կտոր չի կարող կուլ տալ, կամ սկսում է օգտագործել հանգստացնող դեղամիջոցներ և կախվածության մեջ է ընկնում),ինչպես նաև կարող է դիմել ինքնասպանության: Քաքայիչ արարքները կարող են ուղղված լինել շրջապատող աշխարհի հանդեպ, օր՝. մահվան մեջ ենթադրվող "մեղադրյալների" դեմ և անշունչ առարկաների դեմ: Հաճախ մարդը իր զայրույթը ուղղում է աստծո կամ ճակատագրի դեմ, որոնք թույլ տվեցին կորուստի իրականացմանը:
Կամաց–կամաց մարդու գիտակցությունը հասնում է մահվան անխուսափելիության գաղափարին, սակայն հոգու խորքում մնում է դատարկություն, հարազատ մարդու կորուստից հետո: Կորուստը ներկայանում է ոչ միայն որպես անխուսափելի, կամ անուղղելի, այլև որպես անփոխարինելի: Եվ այստեղ զայրույթին գալիս է փոխարինելու վիշտը: Այստեղ շատ կարևոր է չխանգարել մարդուն ապրել իր վիշտը, այս փուլում մարդը սովորում է ապրել առանց մահացածի, տեղի է ունենում մարդկանց հետ փոխհարաբերությունների ակտիվ վերակառուցում, վերաիմաստավորվում է ապրած տարիները, նոր որոշումներ են կայացվում,կապված սեփական կյանքի հետ: Որոշ մարդիկ երկար ժամանակ են մնում այս փուլում, հնարավորություն չունենալով ինքնուրույն շարժվել այս կյանքում,անընդհատ մտովի կրկնում են՝ «Նա այսպես կվարվեր»:
Ինքնաքայքայիչ արարքները կարող են երկարացներ կորուստի ապրումը և ավելի խորացնել դեպրեսիան, քանի որ վշտի խորացումը ինչպես և դեղորայքը օգնում են քչացնել ցավալի ապրումների սրությունը, բայց երբ այդ ցավազրկող մեթոդները դադարում են, հոգեկան ցավը ավելի է ուժեղանում, քանի որ նրան միանում է մեղքի զգացումը սեփական օրգանիզմի քայքայման համար:
Կորուստ կրած մարդիկ ուզում են միայն հետևյալը՝ «թույլ տվեք ինձ պարզապես խոսոել»: Այդ մարդիկ ցանկանում են խոսել մահացածների, մահվան պատճառների և այդ կապակցությամբ առաջացած իրենց զգացմունքների մասին:Նրանք ցանկանում են ժամերով հիշել պատահածը՝ ծիծաղելով և լացելով, պատմել իրենց կյանքի մասին անկախ նրանից, թե ով է իրենց լսում: Մենք հաճախ խուսափում ենք մահացածների մասին տեղի ունեցող խոսակցություններից, բայց ոմանք համարում են, որ մենք մոռացել ենք կամ չենք ցանկանում քննարկել մահվան հարցը: Դա ցույց է տալիս մեր դիսկոմֆորդի մակարդակը, բայց ոչ մեր հոգատարությունը մեր մերձավորի նկատմամբ: Տանջվող մարդը միշտ իրավացի է չընդունելու մեր ուղղակի օգնությունը, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է առաջարկենք այն: Լինում են դեպքեր, երբ կորուստ ունեցած մարդիկ կարծես թե սառչում են՝ անխոս նայելով տարածության մեջ: Կարիք չկա լրացնել լռությունը բառերով: Ժամանակի մեծ մասը նրանք դժվար թե կարողանան արտահայտել իրենց հիշողությունները:
Հոգեբանական խորհրդատվությունը հոգեբանական աջակցության և հոգեթերապիայի ձևերից է, որը իր էությամբ կիրառական է, գործում է իրավական դաշտում և իրականացվում է մասնագիտական որակավորում ունեցող անձի կողմից:
Հոգեբանական խորհրդատվություն իրականացնելու անհրաժեշտ պայմաններն են` այցելուի ներկայությունը, այցելուի կյանքում հոգեբանական խնդիրների առկայությունը, որը դիտվում է այցելուի, կամ իրեն շրջապատող անձանց կողմից, կամավոր ցանկությունը լուծել այդ խնդիրը:
Հոգեբանական խորհրդատվությունը` խորհրդատուի և այցելուի համատեղ գործունեությունն է     նպատակաուղղված դեպի այցելուի սեփական խնդրի էության գիտակցմանն ու լուծումների որոնմանը: Խորհրդատվության ընթացքում խորհրդատուն շեշտադրում և հենվում է այցելուի ներքին հնարավորությունների, նրա ներուժի վրա: Խորհրդատվությունը իրականացվում է գաղտնապահ (կոնֆիդենցիալ) միջավայրում:
Այսպիսով` հոգեբանական խորհրդատվությունը տարբերվում է հոգեբանական այլ աջակցության ձևերից նրանով, որ այցելուին տրվում է ավելի ակտիվ դեր սեփական խնդիրների լուծման գործընթացում:
Հոգեբանական խորհրդատվության նպատակն է այցելուի մոտ ապահովել դրական ինքնազգացողություն, ձևավորել մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն և բերել նրան այն <<կետին>>, որից այցելուն կվերցնի իր վրա պատասխանատվություն սեփական անձի զարգացման համար` գիտակցաբար ընդլայնելով իր վարքային դրսևորումները, մշակելով վարքագծի այլընտրանքային եղանակներ, և վերջապես կարողանալ արդյունավետ որոշումներ կայացնել ստեղծված  իրավիճակներում և պատասխանատվություն կրել իր որոշումների համար: Խորհրդատվության արդյունքում ձևավորվում է մեծ թվով վերբալ (խոսքային) և ոչ վերբալ հիմնավորումներ առաջացնելու կարողություն, ինչը ապահովում է արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություն ինքն իր և միջավայրի հետ հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները ու փոփոխվող իրավիճակները: Օրինակ` քիչ չեն մարդիկ, ովքեր լուրջ սթրեսային ապրումներ են ունենում, երբ անհրաժեշտ է լինում փոխել իրենց աշխատանքը, բնակավայրը, սովորույթները և այլն:
Այս դեպքերում հոգեբանական խորհրդատվության տևողությունը կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ անձի կողմից կորստի կրման բնույթից և այն հանգամանքից, թե վշտի որ փուլում է անձը դիմում հոգեբանական խորհրդատվության[3]:
Այցելուի հետ թերապևտիկ աշխատանքը սկսվում է միջամտության պլանի մշակումից հետո, որի շրջանակներում կատարվում է առաջնային գնահատում և ամփոփվում են անհրաժեշտ տեղեկությունները՝ ելնելով խնդրի առաջացման պատմությունից: Յուրաքանչյուր այցը տևում է 45 րոպեից մինչ մեկ ժամ:
Հոգեբանական խորհրդատվության արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է հետևյալ կետերի պահպանումը՝
1. Լսելու ունակություն: Խոսքն էմպիրիկ ունկնդրման մասին է, որի շնորհիվ խորհրդատուն կարողանում է լսել և ապրումակցել այցելուին:
2. Գաղտնապահություն: Հոգեբանը պետք է ապահովի իրեն վստահված տեղեկության գաղտնիությունը և այցելուին տեղյակ պահի, որ իր կողմից ասվածը կբարձրաձայնվի միայն նրա ցանկության դեպքում:
3. Ռապորտի հաստատում: Վստահության մթնոլորտի ստեղծում , նաև միմիկայի և ժեստերի միջոցով:
4. Խոսքի օպտիմալ ձևակերպում/: Հոգեբանը պետք է ունենա հարուստ բառապաշար և ճկուն միտք, որպեսզի կարողանա հստակ ձևակերպել իր մտքերը և դրա շնորհիվ ձեռք բերել այցելուի վստահությունը:
5. Միայն փորձված, վստահելի մեթոդների կիրառում: Այս դեպքում պակասում է այցելուին վստահելու հավանականությունը:
6. Մասնագիտական խորհրդատվություն: Հոգեբանը պետք է ունենա ադեկվատ գնահատական սեփական մասնագիտական որակների նկատմամբ և հաճախակի խորհրդակցի փորձառու այլ մասնագետների հետ:
 
[1] Галустова О.В. Психологическое консультирование – М., 2005., с. 53.
[2] Елизаров А.Н. — «Введение в психологическое консультирование», eresource
[3] Роджерс K. Консультирование и психотерапия. eresource


Աղբյուր: http://diplom.am
view 1803 | date 0.0/0 | date դեպքում, կորուստների, Հոգեբանական, խորհրդատվություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել