Չորեքշաբթի, 13 Դեկ 17, 21:42

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Տնտեսություն » Դրամավարկային քաղաքականություն
Դրամավարկային քաղաքականություն
Տնտեսություն | Բլոգգեր` artak7 | 25 Հոկտ 13 10:25

Դրամավարկային քաղաքականություն
Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի (տոկոսադրույքի) կարգավորման գործընթացն է: Դրամավարկային քաղաքականության միջոցով իրագործվում են այնպիսի նպատակներ, որոնք ուղղված են կայուն տնտեսական աճի և մակրոտնտեսական կայունության ապահովմանը: Որպես այդպիսի նպատակ, համաձայն ՀՀ Սահմանադրության 83.3–րդ հոդվածի և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, ՀՀ ԿԲ-ի համար սահմանված է գների կայունության ապահովումը: Այս նպատակն իրագործելու համար ԿԲ-ը` Կառավարության հետ համատեղ, սահմանում է գնաճի նպատակային թիրախը, որը, համաձայն «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի, ամրագրվում է «Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում»:

Գների կայունության կարևորությունը

Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը, ՀՀ կենտրոնական բանկը ևս նպատակ է հետապնդում ապահովել գների կայունությունը: Գների կայունությունը մակրոտնտեսական կայունության կամ տնտեսական գործունեության համար կայուն պայմանների ստեղծման հիմնական նախադրյալներից է: Գների կայունության ապահովմամբ ԿԲ-ը նպաստում է երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճին, հետևաբար բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Միջազգային փորձի հիման վրա իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ բարձր և տատանողական գնաճը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Մասնավորապես, բարձր և տատանողական գնաճի պայմաններում, որն, ի դեպ ուղեկցվում է նաև գների փոփոխման հետագա անորոշությունների մեծացմամբ, կրճատվում են իրական եկամուտներն ու խնայողությունները, ինչպես նաև երկարաժամկետ բիզնես ծրագրերում ներդրումները:

Ինչ է գների կայունությունը

Գների կայունություն բառացիորեն չի նշանակում անփոփոխ գներ, այլ նշանակում է գների դանդաղ և կայուն աճ: Հետևաբար ԿԲ-ը պետք է նպատակադրի ոչ թե զրոյական, այլ չափավոր գնաճ: Վերջինս բնականոն երևույթ է և կարող է պայմանավորվել հետևյալ գործոններով: Նախ, գնաճը չափվում է սպառողական զամբյուղի միջոցով, որում ընդգրկված ապրանքների կշիռները համաձայն գնաճի հաշվարկման միջազգային մեթոդաբանության որոշակի ժամանակահատվածի (մի քանի տարիների) ընթացքում պահվում են կայուն: Այս պարագայում, եթե զամբյուղում ընդգրկված որևէ ապրանքի գին աճում է, ապա բնակչությունը կարող է կրճատել տվյալ ապրանքի սպառումը` մեծացնելով դրան փոխարինող ապրանքի սպառումը, որի գինն ավելի ցածր է: Արդյունքում վիճակագրորեն կգրանցվի գնաճ, սակայն իրականում թանկ ապրանքի սպառումը կփոխարինվի առավել էժան ապրանքի սպառմամբ` չթանկացնելով սպառման իրական զամբյուղը: Երկրորդ` գնաճը կարող է պայմանավորվել սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների որակական փոփոխությամբ, երբ բնակչությունը սկսում է սպառել զամբյուղում ընդգրկված ապրանքացանկի առավել որակյալ տարատեսակները: Երրորդ, գների չափավոր աճը նպաստում է արտադրության ծավալների ընդլայնմանը և տնտեսության զարգացմանը և ընդհակառակը` գնանկումը կարող է նվազեցնել արտադրության խթանները: Գների այն մակարդակը, որը տվյալ երկրի տնտեսության առանձնահատկություններից ելնելով առավել համապատասխանում է գների կայունության վերոնշյալ սահմանմանը, ընտրվում է որպես գնաճի նպատակային մակարդակ կամ գնաճի թիրախ: 2007 թվականից սկսած ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը` ՞1.5% տատանումների թույլատրելի միջակայքով: Գնաճի նպատակային մակարդակը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից` Կառավարության հետ համատեղ:

Ինչպես է չափվում գնաճը

Գնաճի փաստացի ցուցանիշները հրապարակվում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից, որը ԿԲ-ից անկախ մարմին է: Այս հանգամանքը նպաստում է ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացմանը: Գնաճը չափվում է սպառողական գների ինդեքսի միջոցով, որը սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված ապրանքների և ծառայությունների իրենց համապատասխան կշիռներով կշռված գների միջին մեծությունն է: Հայաստանում սպառողական զամբյուղի մեջ ներկայումս ներառվում են 470 անուն ապրանք և ծառայություն, որոնց գները պարբերաբար գրանցվում են շուկայում և իրենց կշռին համապատասխան ներառվում են սպառողական գների ինդեքսում: Պարենային ապրանքների կշիռը ՀՀ սպառողական զամբյուղում ներկայումս կազմում է շուրջ 54%, ոչ պարենային ապրանքներինը` շուրջ 16%, իսկ ծառայություններինը` շուրջ 30%: Հայաստանում սպառողական զամբյուղի կազմի և կառուցվածքի վերանայումը տեղի է ունենում 5 տարին մեկ անգամ` հաշվի առնելով բնակչության եկամուտների և սպառման կառուցվածքի փոփոխությունը: Վերջին անգամ նման վերանայում տեղի է ունեցել 2006 թվականին:

Աղբյուր՝ http://www.cba.am
 
view 5814 | date 5.0/1 | date ԿԲ, դրամավարկային քաղաքականություն, տնտեսություն, դվք

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել